Գուցե կառավարության ներկայացրած ծրագիրը ոմանց դուր չի եկել, գուցե այն չի ներառում երկրում առկա լուրջ խնդիրների լուծման համար անհրաժեշտ կարճ և արագ ճանապարհներ ուրվագծող սկզբունքներ, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ նոր կառավարության ծրագրի մեջ ներառված դրույթների նույնիսկ մի մասը մոտակա 6 ամիսների ընթացքում կազմակերպված ձևով և պատասխանատվությամբ իրականացնելու պարագայում, կարճ ժամանակահատվածի համար ևս կարելի է զգալի առաջընթաց և սպասելի արդյունք գրանցել:
Ներկայացված ծրագրով, ըստ էության փորձ է արվելու առավել գործնական և պարզ քայլերի միջոցով իրականացնել տարբեր ոլորտներում տարվող բարեփոխումները: Հատկապես կարևոր է մաքսային և հարկային համակարգերում աշխատանքների կազմակերպման գործընթացում սպասվող փոփոխությունների իրականացումը, քանզի գաղտնիք չէ, որ ապրանքների ներմուծման, մաքսազերծման, ապա դրանց իրացման, արդյունքում առաջացած հարկային մասնաբաժնի առաջացման՝ թվարկված ողջ գործընթացում առկա են չարաշահումների դրսևորումներ և նաև՝ բիզնես վարող սուբյեկտների համար խոչընդոտներով լի մի մեծ ճանապարհ:
Տվյալ ոլորտները հնարավորինս կարգավորելու, պարզեցնելու, գործարարների համար հավասար բիզնես դաշտ ապահովելու և ազատ գործելու հնարավորությունն ավելի ընդլայնելու արդյունքում կավելանան պետբյուջեի ֆինանսական եկամուտները, իսկ կառավարությունը ձեռք կբերի գործարար դաշտի ներկայացուցիչների վստահությունը:
Գործադիրի հավաստմամբ՝ Օրինապահ տնտեսվարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Միևնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսվարողը պետք է իմանա, որ իր գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է: Պետք է տարվի մոնիթորինգ, բացահայտվեն իրավազանցները: Պատիժը պետք է լինիս խիստ:
Անշուշտ նոր կառավարությունն արտաքուստ ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ ուղղված առաջադրված խնդիրներն իրատեսական լուծումներով հաղթահարելուն, սակայն իրականում և գործնականում դա հաստատելու համար մոտ ապագայում անհրաժեշտ են լինելու նաև իրական փաստեր և արդյունքներ:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
13:31 29.04.26
17:48 28.04.26
12:17 29.04.26
14:10 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44