Գերմանիան եւ Եվրամիությունը շաբաթ օրը հայտարարել են ներքին այրման շարժիչներով մեքենաների ապագայի շուրջ վեճի հարցով համաձայնության գալու մասին՝ թույլ տալով գրանցել նման շարժիչներով նոր մեքենաներ նույնիսկ 2035 թվականից հետո, պայմանով, որ դրանք կօգտագործեն միայն կլիմայական չեզոք վառելիք, հաղորդում է Associated Press-ը:
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը Twitter-ում գրել է Գերմանիայի հետ «ավտոմեքենաներում էլեկտրավառելիքի ապագա օգտագործման մասին» համաձայնության հասնելու մասին:
Գերմանիայի տրանսպորտի նախարար Ֆոլկեր Վիսինգն իր հերթին հայտնել է, որ մաքրվել է ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաների նոր գրանցումների ճանապարհը, որոնք օգտագործում են միայն կլիմայական չեզոք վառելիք, նույնիսկ 2035 թվականից հետո:
Թիմերմանսը նաեւ գրել է․ «Այժմ կաշխատենք հնարավորինս շուտ որոշում կայացնել ավտոմեքենաների CO2 ստանդարտների վերաբերյալ»։
Եվրամիության անդամ երկրների նախնական առաջարկը ավտոմեքենաների համար ածխաթթու գազի արտանետումների նոր ստանդարտների վերաբերյալ հետաձգվել է Գերմանիայի հակազդեցության պատճառով: ԵՄ-ն ցանկանում է 2035 թվականից արգելել ներքին այրման շարժիչներով բոլոր նոր մեքենաների վաճառքը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02