«Թալիբան»-ի պատվիրակությունն առաջին անգամ այցելել է Տաջիկստան 18:50, 25.03.2023 Տարածաշրջան:Աշխարհում Թեմա: Քաղաքականություն «Թալիբան» շարժման ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Աֆղանստանի հյուպատոսություն Խորոգ քաղաքում՝ Տաջիկստանի Լեռնաբադախշան ինքնավար շրջանի վարչական կենտրոնում, շաբաթ օրը հայտնել է թալիբների արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալխին, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Սա Տաջիկստան «Թալիբան»-ի ներկայացուցիչների կատարած այցի առաջին հաստատված հաղորդումն է։ Պաշտոնական Դուշանբեն դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը։ «ԱԳՆ ֆինանսական եւ վարչական բաժնի ղեկավար Հաջի Մուհամմադ Մուսա Ամիրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աֆղանստանի հյուպատոսություն՝ Տաջիկստանի Բադախշանի մայրաքաղաք Խորոգում»,- սոցցանցում հայտնել է թալիբների ԱԳՆ մամուլի քարտուղարը։ «Հյուպատոսության գործերը գնահատելու հետ մեկտեղ պատվիրակությունը ուշադիր ուսումնասիրել է Աֆղանստանի հյուպատոսության շենքը եւ նախարարությանը հայտնել վերակառուցման վերաբերյալ իր գնահատականը: Խորոգում Աֆղանստանի հյուպատոսության շենքը վնասվել է վերջերս ձնահյուսի պատճառով»,- մանրամասնել է Բալխին։ «Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանը 2021 թվականի օգոստոսին, սակայն դրանից հետո աշխարհի ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել այն։ Այնուամենայնիվ շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, պաշտոնական մակարդակով կապեր են պահպանում շարժման առաջնորդների հետ։ Տաջիկստանը տարածաշրջանում միակ պետությունն է, որը դեռ պաշտոնական շփումներ չի ունեցել շարժման ներկայացուցիչների հետ։ Պակիստանում եւ Իրանում Աֆղանստանի դեսպանատները պաշտոնապես հանձնվել են թալիբների ներկայացուցիչներին։ Սակայն Դուշանբեում Աֆղանստանի դեսպանատունը դեռ չի ճանաչել թալիբների իշխանությունը։
18:08
17:47
17:35
17:05
16:46
16:34
16:14
15:47
15:33
15:16
15:02
14:44
14:35
14:23
14:06
13:47
13:35
13:17
13:05
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13
09:01
09:56
09:34
09:26
09:15
09:02
09:56
09:46
09:34
09:23
09:14
09:02