Հոնդուրասը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չինաստանի հետ՝ Թայվանի հետ հարաբերությունները խզելուց հետո, որն ավելի ու ավելի է մեկուսացվել եւ ներկայումս ճանաչված է միայն 13 ինքնիշխան պետությունների կողմից, հաղորդում է Associated Press-ը:
Չինաստանի եւ Հոնդուրասի ԱԳ նախարարները Պեկինում ստորագրել են համատեղ փաստաթուղթ։ Այս որոշումը Չինաստանի արտաքին գործերի նախարարության կողմից գնահատվել է որպես «ճիշտ ընտրություն»:
Երկրների միջեւ կապերը ծագում են Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ աճող լարվածության ֆոնին եւ ազդարարում են Չինաստանի ազդեցության աճը Լատինական Ամերիկայում: Նոր հարաբերությունների մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ Հոնդուրասի եւ Թայվանի կառավարությունները հարաբերությունները խզելու մասին առանձին հայտարարություններ են արել։
Հոնդուրասի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ում հայտնել է, որ իր կառավարությունը ճանաչում է «աշխարհում միայն մեկ Չինաստան», եւ որ Պեկինը «միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը»։
Հոնդուրասը նաեւ հայտարարել է, որ «Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, եւ այսօրվա դրությամբ Հոնդուրասի կառավարությունը Թայվանին տեղեկացրել է դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ խոստանալով Թայվանի հետ որեւէ պաշտոնական հարաբերություն կամ կապ չպահպանել»։
Թայվանի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուն կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Թայվանը խզել է հարաբերությունները Հոնդուրասի հետ՝ «իր ինքնիշխանությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար»։
Թայվանի եւ Հոնդուրասի միջեւ հարաբերությունները ժամանակին կայուն են եղել, նշել է նա՝ հավելելով, որ Չինաստանը չի դադարել «գայթակղել» Հոնդուրասին:
Հոնդուրասի վարչակազմը Թայվանից ֆինանսական օգնություն է խնդրել եւ համեմատել նրա առաջարկները Չինաստանի հետ, ասել է Վուն՝ մանրամասնելով այն աշխատանքը, որ Թայվանը կատարել է իր նախկին դաշնակցի զարգացմանը նպաստելու համար:
«Կաստրոյի կառավարությունը հրաժարվել է երկարամյա օգնությունից եւ մեր երկրի հետ հարաբերություններից եւ բանակցություններ է վարել Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու նպատակով։ Մեր կառավարությունը ցավ ու ափսոսանք է ապրում», - ասել է նա:
Հոնդուրասը իններորդ դիվանագիտական դաշնակիցն է, որը Թայփեյը կորցրել է Թայվանի անկախության կողմնակից նախագահ Ցայ Ինգ Վենի պաշտոնավարումից ի վեր՝ 2016 թվականի մայիսին:
Չինաստանը եւ Թայվանը դիվանագիտական ճանաչման համար պայքարում են այն պահից, երբ 1949 թվականին քաղաքացիական պատերազմի ժամանակ բաժանվեցին:
Թայվանը դեռեւս կապեր է պահում Լատինական Ամերիկայի Բելիզի, Պարագվայի եւ Գվատեմալայի, ինչպես նաեւ Վատիկանի հետ։ Նրա մնացած գործընկերների մեծ մասը Կարիբյան եւ Հարավային Խաղաղ օվկիանոսի կղզի երկրներն են, եւ Էսվատինին՝ հարավային Աֆրիկայում:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01