ՆԱՏՕ-ն կիրակի օրը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մեղադրելով նրան «վտանգավոր եւ անպատասխանատու միջուկային հռետորաբանության համար»՝ Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու մասին նրա հայտարարությունից մեկ օր անց, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Ռուսաստանի անդրադարձը ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակմանը լիովին ապակողմնորոշիչ է: ՆԱՏՕ-ի դաշնակիցները գործում են՝ լիովին հարգելով իրենց միջազգային պարտավորությունները», - Reuters-ին ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:
«Ռուսաստանը հետեւողականորեն խախտել է սպառազինությունների վերահսկման իր պարտավորությունները, վերջինը՝ դադարեցնելով իր մասնակցությունը «Նոր սկիզբ» պայմանագրին», - հավելել է միության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինան պահանջել էր հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ կապված Վլադիմիր Պուտինի հայտարարության հետ։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է բարձրացնում իր երկրի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը։
«Ռոսիա 24» (Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերություն) հեռուստաալիքով «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդաշարի համար լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում ՌԴ առաջնորդն ասել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայվել է մարտավարական միջուկային զենք կրելու ունակ 10 ինքնաթիռ։
«Ալեքսանդր Գրիգորեւիչը իրավացի է, ասում է՝ լավ, լսիր, մենք քո ամենամոտ դաշնակիցներն ենք։ Ինչո՞ւ են ամերիկացիները դա անում իրենց դաշնակիցների հետ, տեղակայվում իրենց տարածքում, սովորեցնում անհրաժեշտության դեպքում օգտագործել այս տեսակի զենք», - ընդգծել է ՌԴ նախագահը։
«Մենք պայմանավորվեցինք, որ այդպես էլ կանենք՝ առանց խախտելու մեր պարտավորությունները, շեշտում եմ, առանց միջուկային զենքի չտարածման մեր միջազգային պարտավորությունները խախտելու, մենք արդեն օգնել ենք մեր բելառուս գործընկերներին եւ զինել նրանց ինքնաթիռները՝ Բելառուսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները։ 10 ինքնաթիռ պատրաստ է օգտագործել այս տեսակի զենք», - ասել է Պուտինը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02