Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կիրակի ընդունել է հրեական պետությունում Ադրբեջանի պատմության մեջ առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը։
«Շնորհավորում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Իսրայելում Ադրբեջանի առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերի հանձնման կապակցությամբ»,- գրել է Իսրայելի նախագահը Twitter-ի իր էջում։
«Այս նշանակումը կարևոր իրադարձություն է, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը», - հավելել է Հերցոգը։
Իսրայելում Ադրբեջանի դեսպանությունը ստեղծվել է 2022 թվականի նոյեմբերին, հունվարին Ալիևը Մուխթար Մամեդովին նշանակել է դիվանագիտական առաքելության ղեկավար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ai-24 հեռուստաալիքը, մարտի 29-ին Թել Ավիվում նախատեսված է Ադրբեջանի դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, ակնկալվում է, որ դրան կմասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանը դարձել է առաջին շիա երկիրը, որը հայտարարել է Իսրայելում դեսպանատուն բացելու մասին։ Երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են պահպանում 1992 թվականից։ 1993 թվականից Բաքվում գործում է հրեական պետության դեսպանատուն, իսկ Ադրբեջանը Թել Ավիվում ուներ առևտրային ներկայացուցչություն և զբոսաշրջային գրասենյակ։
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01