Փարիզի Առեւտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանը հօգուտ Իրաքի որոշում է կայացրել Թուրքիայի դեմ հայցով, որով վիճարկվում էր Քրդստանից այդ երկրի տարածքով նավթի արտահանումը: Ինչպես հաղորդում է Իրաքի նավթի նախարարությունը, վերջնական դատական որոշումը կայացվել է մարտի 23-ին։ Իրաքը մեղադրել է Թուրքիային 1973 թվականի համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, ըստ որի թուրքական կառավարությունը պետք է կատարի իրաքյան կողմի հրահանգները Իրաքից արտահանվող նավթը բոլոր պահեստային, փոխադրման կենտրոններ եւ վերջնական սպառողներ տեղափոխելու վերաբերյալ։ Իրաքի նավթի նախարարությունը հիշեցնում է, որ իրաքյան հումքի իրացումն իրականացվում է SOMO միակ մարքեթինգային ընկերության միջոցով, որը թուրքական Ջեյհան նավահանգստի միջոցով արտահանման գործառնությունները կառավարելու իրավասություն ունեցող կազմակերպություն է: Պրոֆիլային գերատեսչությունը դատական որոշումից հետո մտադիր է Ջեյհանով նավթի արտահանման մեխանիզմները քննարկել Քրդստանի համապատասխան իշխանությունների եւ թուրքական կողմի հետ՝ հումքի կայուն մատակարարումներն ապահովելու եւ միջազգային ընկերությունների հանդեպ SOMO-ի պարտավորությունների կատարման համար: Իրաքի հյուսիսից նավթի արտահանումը դադարեցվել է մարտի 25-ին այն բանից հետո, երբ միջազգային արբիտրաժային դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է երկկողմ համաձայնագիրը՝ աջակցելով Քրդստանի տարածաշրջանային կառավարության անկախ խողովակաշարային հոսքերին, հաղորդում է Iraq Oil Report-ը: Իրաքյան Քրդստանով անցնում է Քիրքուք-Ջեյհան նավթամուղը։ 2017 թվականին Քրդստանում տեղի է ունեցել տարածաշրջանի անկախության հանրաքվե, որտեղ հարցվածների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել անկախությանը: Չնայած այն հանգամանքին, որ Բաղդադը թույլ չի տվել Էրբիլին առանձնանալ, ինքնավար մարզն ինքնուրույն նավթ է արտահանել եւ ստացել դրա դիմաց ստացված միջոցները՝ առանց դաշնային կառավարության հետ համակարգելու: Իրաքից արտահանման ծավալները փետրվարին կազմել են օրական 3,295 մլն բարել կամ 8,9 տոկոսով պակաս, քան հունվարին։ Մասնավորապես, Կենտրոնական եւ Հարավային Իրաքի նավթահանքերից անցյալ ամիս փոխադրվել է 89,14 մլն բարել, երկրի հյուսիսից՝ Քիրքուքի հանքավայրից, Ջեյհան նավահանգստով՝ 3,834 մլն բարել:
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03