Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցեր, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ Բաքվի ու Երեւանի միջեւ խաղաղության գործընթացը։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բայրամովը Դոնֆրիդին տեղեկացրել է «տարածաշրջանում վերջին իրավիճակի, ներառյալ Հայաստանի վերջին սադրանքների մասին, որը շարունակում է անձնակազմ եւ զինամթերք փոխադրել Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, ինչպես նաեւ այդ սադրանքների դեմ ադրբեջանական կողմի ձեռնարկած քայլերի մասին», այդ առումով Ադրբեջանում տեղեկատվական բազա են ստեղծել հետագա ագրեսիվ գործողությունների համար։ Այնուհետեւ նախարարը կրկին ընդգծել է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանային անցակետի ստեղծման կարեւորությունը Լաչինի ճանապարհի սկզբում՝ ադրբեջանական տարածքում անօրինական գործողությունները կանխելու համար»: «ԱԳՆ ղեկավարը նաեւ ուշադրություն է հրավիրել Հայաստանի ոչ կառուցողական մոտեցումների վրա, որոնք խոչընդոտում են խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին, եւ ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած պահի բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ»,- մեջբերում են լրատվամիջոցները։ Իր հերթին Դոնֆրիդն ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության եւ զարգացման համար։ Նա իր մտահոգությունն է հայտնել վերջին շրջանում տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ, կոչ է արել բոլոր թյուրիմացությունները լուծել բանակցությունների միջոցով։ Դոնֆրիդը նաեւ ասել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին։ Զրույցի ավարտին Բայրամովը հաջողություն է մաղթել Դոնֆրիդին հետագա գործունեության մեջ՝ կապված իր պաշտոնից շուտով հեռանալու հետ։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02