Հայաստանի տնտեսության զարգացման ռազմավարությունը պետք է հիմնված լինի արտահանման ներուժի զարգացման վրա՝ առկա մի քանի աճի կետերում։ Արտաքին առեւտրի զարգացման համար անհրաժեշտ է օգտագործել ԵԱՏՄ-ի բոլոր հնարավորությունները՝ ինտեգրվելու համաշխարհային տնտեսությանը, ինչը թույլ կտա հայ արտադրողներին հասնել զգալի մասշտաբի էֆեկտի։ Այս մասին «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։ Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում 2022թ․ արձանագրել է ապրանքաշրջանառության զգալի աճ։ 2021 թվականի համեմատ Հայաստանի արտահանումն աճել է 77,7 տոկոսով (3,0 մլրդ դոլարից մինչեւ 5,4 մլրդ դոլար), եւ մենք կանխատեսում ենք, որ այս միտումը կշարունակվի մինչեւ 2023 թվականի մոտ կեսը։ Նշենք, որ արտահանման աճին հիմնականում նպաստում է ԵԱՏՄ միասնական ու ազատ շուկան։ Միայն 2022թ․ արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 2,8 անգամ (883 մլն դոլարից հասնելով 2,5 մլրդ դոլարի)։ Սրա համեմատ արտահանումը ԵՄ 2022թ․ աճել է 17,8%-ով (656-ից հասնելով 773 մլն դոլարի), դեպի Չինաստան նվազել է -2 տոկոսով (403-ից 395 մլն դոլարի նվազում), դեպի Մերձավոր Արեւելք՝ աճել է 2,8 անգամ (351-ից մինչեւ 984 մլն դոլար)։ ԵՄ-ում եւ Չինաստանում աճի դինամիկան պայմանավորված է նրանով, որ Հայաստանի արտահանման գրեթե ամբողջ ծավալը Չինաստան (97 տոկոս) եւ դեպի ԵԱՏՄ արտահանման 37,8 տոկոսը գունավոր մետաղների հանքաքարն են։ Թավադյանը նշել է, որ Միության ստեղծումից ի վեր Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է մոտ 10 անգամ։ 2015թ․ ԵԱՏՄ-ին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր արտահանման մոտ 15 տոկոսը, 2021թ. այս հարաբերակցությունը կազմել է 29,3 տոկոս, 2022 թվականին այն արդեն 46,8 տոկոս է։ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերն է: Դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը ամենադիվերսիֆիկացվածն է ու հիմնականում պատրաստի արտադրանքն արտահանվում է Ռուսաստան։ Արձանագրվել է նաեւ ընդհանուր տոկոսային կշռի աճ դեպի ԵԱՏՄ երկրներ։ Արտահանումն աճել է ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ Ռուսաստանի Դաշնություն՝ 2,9 անգամ, Ղազախստան՝ 2 անգամ, Բելառուս՝ 2,6, Ղրղզստան՝ 2,2 անգամ։
«Հետաքրքիր է, որ եթե 2017 թվականին դեպի Ռուսաստան արտահանման կազմում գերակշռում էին ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքները, ապա արդեն 2018թ., իսկ հետո՝ 2019թ. արտահանումն ավելի դիվերսիֆիկացված է, իսկ դիվերսիֆիկացիան՝ շարունակական միտում ունի, ինչը ցույց է տալիս նաեւ ԵԱՏՄ շուկայի եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարեւորությունը։ Նշենք նաեւ, որ ոչ ստանդարտ 2022 թվականին ԵԱՏՄ արտահանման հիմնական ապրանքը ոչ թե ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքներն են, այլ սարքավորումները, որոնց արտահանումը տարվա ընթացքում աճել է ավելի քան 10 անգամ։ Սա երրորդ երկրներից Ռուսաստան վերաարտահանումն է, ինչը նաեւ դրական է անդրադարձել ընդհանուր առմամբ արտահանման եւ ՀՆԱ-ի աճի վրա»,-նշել է տնտեսագետը։
09:35
09:25
09:17
09:02
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45