Թուրքիայի խանութների միության նախագահ Սինան Օնջելը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ապրում է իր ամենադժվար շրջաններից մեկը, գրում է diken.com.tr-ը։
«51 տարեկան եմ, նման բան չեմ տեսել», - հայտարարել է նա:
Օնջելի խոսքով՝ Թուրքիայում մեկը մյուսի հետևից փակվող խանութների տերերը դժգոհ են վարձակալության աճող գներից, ինչպես նաև մեծ դեր է խաղում այն, որ վերջին շրջանում թուրքական լիրան դոլարի նկատմամբ շատ է արժեզրկվել: Ներկայում 1 ԱՄՆ դոլարն արժե 3.0974 լիրա, ինչը պատմական ռեկորդ կարելի է համարել:
«Խանութների եկամուտների նվազման պատճառների թվում են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, ինչպես նաև դրանից առաջ և հետո զբոսաշրջային ոլորտում եղած կորուստները: 51 տարեկան եմ, նման բան չեմ տեսել: Վերջին տարվա ընթացքում ինչ ասես եղավ: Ինչպե՞ս կարող ենք չնկատել Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամից հետո զբոսաշրջիկների թվի նվազումը», - ասել է Սինան Օնջելը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02