ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ելույթը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստում` Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկմանը:
Ինչպես գիտեք, Ադրբեջանը տարածքային պահանջներ է ներկայացնում ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի նկատմամբ, որի չբավարարման դեպքում Ադրբեջանն, ըստ էության, սպառնում է նոր պատերազմով։
Ալիևն ուղիղ տեքստով է ասում, որ եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել, ապա պետք է Ադրբեջանի պայմաններով սահմանների դելիմիտացիա իրականացնի։
Իսկ դա նշանակում է ՀԱՊԿ անդամ Հայաստանի լայնածավալ տարածքների և բազում բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական ուղիղ վերահսկողություն։
Ալիևի այս սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողություններով։
Այսպես, վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած սադրանքներից մեկի ընթացքում, ցավոք, հայ զինծառայող է զոհվել։
Իսկ մեկ այլ դեպքով ադրբեջանցիները կրակ են բացել ռուս զինվորականների մեքենայի վրա, ինչի արդյունքում նրանցից երկուսը հոսպիտալացվել են։
Լեռնային Ղարաբաղում վիճակը շատ ավելի ծանր է։
Տեղի է ունեցել նաև 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեկ այլ կոպիտ խախտում՝ ադրբեջանցիները հատել են շփման գիծը և առաջխաղացում ապահովել այնպիսի հատվածում՝ խափանելով Արցախի կարևոր ենթակառուցվածքներից մեկի՝ միջբնակավայրային ճանապարհի ֆունկցիոնալությունը։
Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը ջանքեր է գործադրում իրավիճակը վերահսկելու և հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ, սակայն խնդիրը քաղաքական լուծումներ է պահանջում։
Ադրբեջանը ոչ միայն խախտում է 44-օրյա պատերազմից հետո հրադադարը հաստատող Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ փաստաթղթերը, դրան հաջորդած ժամանակաշրջանում տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների պայմանավորվածությունները, այլև հանդես է գալիս նոր առավելապաշտական պահանջներով՝ վտանգելով ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Վերջին շրջանի զարգացումների դինամիկան ցույց է տալիս, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր ագրեսիա է նախապատրաստում, իսկ դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը նույնպես կարող է ներքաշվել պատերազմի մեջ։
Ուզում եմ հիշեցնել 2016 թվականի հոկտեմբերի 14-ի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը, որում ամրագրված է Արցախի հարցի համատեքստում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Կարծում եմ՝ մեր բոլորիս խնդիրն է կանխել դեպքերի նման ընթացքը և կոնկրետ քայլերով ստիպել Ադրբեջանին ետ կանգնել նման մտահղացումներից»:
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02