«Փաստ» օրաթերթը գրում է. «Մարտի 27-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր խորհրդական է նշանակել Միքայել Հայրիյանին: Արտաքուստ սովորական այս նշանակումն իրականում բավականին ուշագրավ խորքեր ունի: Միքայել Հայրիյանը Արցախի առողջապահության նախարարն է եղել և պաշտոնից ազատվել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց մոտ 20 օր անց:
Դրանից հետո նա համալրել էր հակավարդանյանական «կոալիցիան», որին ժամանակին անդրադարձել ենք: Այդ օրերին նա այդ «կոալիցիայի» ամենաակտիվ անդամներից մեկն էր: Եթե այն ժամանակ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը «ստվերից» էր համակարգում այդ խմբի գործունեությունը, ապա Հայրիյանն ապահովում էր «հրապարակային» կողմը:
Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։
Եվ ահա, ինչպես փոխանցում է Արցախի մեր աղբյուրը, Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները», ջանքերն ու հակավարդանյանական գծի մեջ ունեցած ընդգծված ակտիվությունը և, որպես յուրատեսակ պարգևատրում, նշանակել պետնախարարի խորհրդական»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
17:58
17:36
15:26
15:21
15:17
15:02
14:14
13:35
12:33
12:14
11:45
11:27
11:04
10:27
10:04
09:33
09:02
22:58
22:57
22:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02