Իսրայելը չի համապատասխանում առանց վիզայի ԱՄՆ մուտք ունենալու պահանջներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Նրա հայտարարությունը հակասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն պնդմանը, թե Իսրայելի քաղաքացիները կկարողանան ԱՄՆ անայցագիր մուտքի հնարավորություն ստանալ
«Իսրայելի ապագա ընդգրկումը վիզային ռեժիմի չեղարկման ծրագրին փոխշահավետ է ԱՄՆ-ի և Իսրայելի համար: Եվ մենք շարունակում ենք աշխատել այս հարցի շուրջ։ Մենք շարունակում ենք աշխատել մեր իսրայելցի գործընկերների հետ՝ բոլոր պահանջները կատարելու ուղղությամբ։ Սակայն այս պահին Իսրայելը չի բավարարում բոլոր պահանջները: Եվ վիզաների չեղարկման ծրագրին համապատասխանելու համար Իսրայելը դեռևս զգալի աշխատանք ունի կատարելու կարճ ժամանակում, որպեսզի բավարարի այդ բոլոր պահանջները մինչև ֆինանսական տարվա ավարտը, որը սեպտեմբերի 30-ին է», – նշել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Պատելը հավելել է, որ Իսրայելը, ինչպես ծրագրում ընդգրկված բոլոր երկրները, պետք է փոխադարձաբար ապահովի ԱՄՆ քաղաքացիների ազատ մուտքն ու տեղաշարժն իր տարածքով՝ անկախ ազգային պատկանելությունից և կրոնի
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտնել էր, որ «իսրայելցիներին Միացյալ Նահանգներ մուտքի վիզա ստանալու անհրաժեշտությունից ազատելու համար բոլոր օրենսդրական պահանջները հաջողությամբ կատարվել են», և մինչև 2023 թ.-ի սեպտեմբերը Իսրայելը կմիանա «այն երկրների ցանկին, որոնց քաղաքացիներին վիզա անհրաժեշտ չէ ԱՄՆ մուտք գործելու համար»։
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
19:04
15:45
15:33
15:24
15:03
14:44
14:29
14:13
13:43
13:36
13:22
13:22
13:09
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45