Գերմանիայի Զինված ուժերը չի կարողանա մինչեւ 2030թ. լիովին փակել առկա բացերը, ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ մեկնաբանելով Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո սեփական զինված ուժերը թարմացնելու Բեռլինի մտադրությունը։ «Մենք բոլորս գիտենք, որ գոյություն ունեցող բացերը չեն կարող լիովին փակվել մինչեւ 2030թ.։ Դրա համար տարիներ կպահանջվեն։ Բոլորը դա հասկանում են»,- ասել է Պիստորիուսը Welt am Sonntag թերթի հարցազրույցում։ Բունդեսվերը, որն առանց այդ էլ տասնամյակներ՝ սառը պատերազմի ավարտից հետո, ներդրումների պակաս է ունեցել, էլ ավելի վատ վիճակում է, քան մեկ տարի առաջ, քանի որ զենքը եւ զինամթերքը, որոնք փոխանցվել են Ուկրաինա, հիմնականում դեռ չեն փոխարինվել նորերով, ասում են փորձագետները։ Պիստորիուսը նաեւ հերքել Ուկրաինա բունդեսվերի պաշարներից՝ հայտարարված պարտավորություններից բացի, զենքի հետագա մատակարարումների մասին տեղեկությունը։ «Ուղիղ ասում եմ. մենք, ինչպես եւ մյուս երկրները, սահմանափակ պաշարներ ունենք։ Որպես դաշնային պաշտպանության նախարար՝ ես չեմ կարող ամեն ինչ տալ»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ պաշտպանական բյուջեի ավելացումը ՆԱՏՕ-ի առաջադրած ազգային արտադրության 2 տոկոս ցուցանիշին հասնելու համար, ներկայիս 1,5 տոկոսի համեմատ, իր գլխավոր առաջնահերթությունն է։ «Եթե դա արվի (օրենսդրական) շրջանի վերջում, ապա ես գոհ կլինեմ»,- ավելացրել է նա։ Գերմանիան նաեւ հաջորդ տարի նախատեսում է ռազմածովային առաքելություն Հնդկա-Խաղաղօվկիանոսյան շրջան եւ ակտիվացնում է գործընկերային հարաբերությունները տարածաշրջանի առանցքային երկրների՝ Ճապոնիայի, Ավստրալիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Հարավային Կորեայի եւ Սինգապուրի հետ, ասել է նա՝ հայտարարելով, որ Եվրոպայի ազատ տեղաշարժն այդ ծովերում «չափազանց սահմանափակ է»։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02