Անկախ հանձնաժողովը, որը քննում է 2014թ. 43 մեքսիկացի ուսանողների անհայտացման գործը, զինված ուժերին մեղադրել է գործի մասին տեղեկությունը միտումնավոր թաքցնելու մեջ, տեղեկացրել է AFP-ն։
Պաշտոնական վարկածով՝ թմրակարտելի անդամները սպանել են ուսանողներին եւ այրել նրանց մնացորդները։ Սակայն դեպքն առ այսօր թեժ վեճեր է առաջացնում
Օգոստոսին կառավարության աջացությունը վայելող հանձնաժողովն այդ ողբերգությունն անվանել է «պետական հանցագործություն» եւ հայտարարել, որ դրա համար պատասխանատու են երկրի զինված ուժերը (ուղղակիորեն կամ անփութության պատճառով)։
Անկախ փորձագետների միջդիսցիպլինար խմբի (GIEI) անդամ Կառլոս Բերիսթայնը լրագրողներին ասել է, որ ընդունվել է «ներքին որոշում՝ միջադեպի մասին ավելի շատ տեղեկություն չտրամադրելու վերաբերյալ»։
GIEI-ն ստեղծվել է 2015թ., Մեքսիկայի կառավարության եւ Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի միջեւ համաձայնագրով, այն «թարմացրել» է հետաքննության տարրերը, ասել է կոլումբիացի փաստաբան Անխելա Բուիտրագոն, որը նաեւ ճշմարտության պարզման հանձնաժողովի անդամ է։
Սա նշանակում է, որ դատախազությունը կարող է վերականգնել ձերբակալման օրդերների գործողությունը, որոնք գործին մասնակից մոտ 20 զինծառայողների նկատմամբ չեղարկվել էին սեպտեմբերին, ասել է Բուիտրագոն։
Նա ավելացրել է, որ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը «պահանջել է հաշվետվությունը»։
Սկզբում քննիչները հայտարարում էին, որ ուսանողները, որոնք Մեխիկո էին գնում՝ մասնակցելու ցույցի, կալանավորվել էին կոռումպացված ոստիկանության կողմից եւ հանձնվել թմրակարտելին, որը նրանց մրցակցող ավազակախմբի տեղ էր դրել։
Պաշտոնական զեկույցում, որը ներկայացրել է կառավարությունը 2015թ., եզրակացություն է արվել, որ կարտելի անդամները սպանել են ուսանողներին եւ այրել նրանց մնացորդներն աղբավայրում։
Պարզվել է միայն երեք զոհի ինքնությունը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02