S&P Global Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Թուրքիայի վարկային երկարաժամկետ վարկանիշը «В» մակարդակում, ինչը նշանակում է, որ այդ վարկանիշը կայունից իջեցվել է բացասականի, վկայում է գործակալության մամուլի հաղորդագրությունը։ «Բացասական կանխատեսումն արտացոլում է ռիսկերը Թուրքիայի վարկունակության համար՝ կապված այն բանի հետ, ինչը մենք համարում ենք մոնետար, ֆինանսական եւ տնտեսական քաղաքականության ոչ ռացիոնալ պայմաններ։ Մեր կարծիքով՝ պետական բանկերի եւ ձեռնարկությունների պայմանական պարտավորությունները մեծ են եւ շարունակում են ավելանալ, այն դեպքում, երբ վճարային հաշվեկշռի եւ արժութային փոխարժեքի խոցելիությունը մնում է բարձր»,- նշել է S&P-ը։ Տարվա արդյունքներով՝ գործակալության կանխատեսումների համաձայն՝ Թուրքիայի ՀՆԱ-ն կավելանա մոտ 2 տոկոսով (անցած տարի՝ 5,6 տոկոս)։ S&P-ն նաեւ սպասում է, որ գնաճը երկրում կմնա բարձր եւ միջինն ընթացիկ տարում կկազմի 45 տոկոս։ Գործակալությունը կարող է իջեցնել Թուրքիայի վարկանիշները, եթե ճնշումը ֆինանսական կայունության եւ բյուջեի միջոցների վրա էլ ավելի ուժեղանա, ինչը կարող է պայմանավորված լինել արժույթի արժեզրկման վերսկսմամբ։ Միեւնույն ժամանակ, S&P-ն նաեւ կարող է բարձրացնել երկրի վարկանիշները, եթե դրամավարկային քաղաքականության կանխատեսելիությունը մեծանա։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02