Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ քվեարկել են Պաշտպանության նոր օրենսգրքի մասին օրենքի նախագծին, որը փոփոխություններ է նախատեսում զինվորական ծառայության զորակոչի կարգում։ Երեքշաբթի օրվա քննարկումը ուղիղ եթերով հեռարձակվել է խորհրդարանի կայքում, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։ Քվեարկության արդյունքներով՝ օրինագծին կողմ է քվեարկել 80 պատգամավոր, երկուսը դեմ են քվեարկել։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Պաշտպանության նոր օրենսգրքին վերաբերող 46 օրինագծերից բաղկացած փաթեթ։ 2022 թվականի դեկտեմբերին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց բանակային զորակոչի համակարգը վերանայելու անհրաժեշտության մասին։ Պաշտպանության նոր օրենսգրքի համաձայն՝ ծառայությունը կներդրվի 6, 8 և 11 ամիս ժամկետով։ Զորակոչի նոր համակարգով, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականից, զինծառայությունից տարկետում կարելի է ստանալ տարին մեկ անգամ՝ վճարելով 10000 լարի (մոտ 4000 դոլար)։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էին Վրաստանի ՊՆ-ում, փաստաթուղթը երաշխավորում է, որ ուսանողների զորակոչը կդառնա բացառապես կամավոր, ցանկության դեպքում նրանք կկարողանան չորս տարի շարունակ արձակուրդների ընթացքում ամսական վերապատրաստում անցնել տարին մեկ անգամ։ Օրինագիծը վերացնում է եկեղեցու սպասավորներին բանակից տարկետումը։ Նախկինում Վրաստանում զինվորական ծառայության մասին օրենքը քահանաներին թույլ էր տալիս չծառայել բանակում։ Օրենքի այս բացից օգտվել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը, որը 2017-ին հասարակական կազմակերպություն ստեղծեց՝ այն անվանելով եկեղեցի, իսկ բանակում ծառայել չցանկացող երիտասարդներին հոգևորականի վկայականներ տվեց։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02