Հորդանանը չորեքշաբթի կոչ է արել Արաբական պետությունների լիգայի (LAS) արտակարգ նիստ գումարել Երուսաղեմի Տաճարի լեռան վրա իսրայելական ուժերի գործողությունների պատճառով։ Այդ մասին չորեքշաբթի օրը հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։ «Հորդանանը, համաձայնեցնելով Պաղեստին պետության և Եգիպտոսի եղբայրների հետ՝ այսօր կոչ է արել Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստ հրավիրել՝ մշտական ներկայացուցիչների մակարդակով` օրհնված Ալ. Աքսա մզկիթում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով»,-ասվում է նախարարության Twitter-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նշվում է, որ Հորդանանը, համաձայնեցնելով արաբական երկրների հետ, կձեռնարկի բոլոր քայլերը վտանգավոր էսկալացիան կասեցնելու համար։ «Իսրայելական ուժերը ներխուժել են Ալ-Աքսա մզկիթ՝ օգտագործելով լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ»,-երեքշաբթի հաղորդել է WAFA պաղեստինյան գործակալությունը: Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Իսրայելի ոստիկանությունն էլ չորեքշաբթի հայտնել է, որ տասնյակ դիմակավորված երիտասարդներ բարիկադավորվել են մզկիթի ներսում՝ վանկարկելով կարգախոսներ և կոչ անելով անկարգություններ սկսել: Դրանից հետո ոստիկանությունը ստիպված է եղել մտնել տաճարային համալիրի տարածք։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44