Ապրիլի 6-7-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հրավերով։ Լավրովը կմասնակցի բանակցություններին, որոնց ընթացքում կքննարկվի երկկողմ եւ միջազգային օրակարգի թեմաների լայն շրջանակ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Այցի ընթացքում կքննարկվեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։ Կկայանա Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի, Կենտրոնական Ասիայի եւ Սեւծովյան տարածաշրջանի իրավիճակի հարցով «համաժամանակեցում»։ Նախարարները տեսակետներ կփոխանակեն ուկրաինական ճգնաժամում առկա իրադրության վերաբերյալ, կքննարկեն հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքներն ու ուղիները, որոնք հնարավոր են բացառապես Կիեւի կողմից ռուսական շահերն ու մտահոգությունները հաշվի առնելու պայմանով։ Կքննարկվի նաեւ «հացահատիկային գործարքը» կյանքի կոչելու հետ կապված իրավիճակը։ Բացի այդ, թուրք գործընկերների օգնությամբ մտադիր են հասնել այդ պայմանավորվածությունների համալիր կիրառմանը՝ ոչ միայն համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների, այլեւ միջազգային տնտեսական օպերատորների՝ ռուսական գյուղմթերքների եւ պարարտանյութերի հասանելիության ապաշրջափակման մասով։ ԱԳՆ ղեկավարները մեծ ուշադրություն կդարձնեն Մոսկվայում մեկնարկած թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը։ Անդրադարձ կկատարվի քառակողմ ձեւաչափով Անկարային եւ Դամասկոսին աջակցություն ցուցաբերելու քայլերին՝ որպես «Աստանայի գործընթացի» երաշխավոր երկիր Իրանի մասնակցությամբ։ Նախատեսվում է մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնման, տրանսպորտային հաղորդակցության եւ հաղորդակցությունների ապաշրջափակման, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերը: Բանակցությունների ընթացքում նախարարները կկենտրոնանան նաեւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի, էներգետիկայի ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղիների քննարկման վրա: Անդրադարձ կլինի ռազմավարական այնպիսի նախագծերի շուրջ համատեղ աշխատանքին, ինչպիսիք են «Աքքույու» ատոմակայանի կառուցումը, «Թուրքական հոսք»գազատարի շահագործումը։ Ս. թ. ապրիլի վերջի դրությամբ նախատեսվում է «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկ միջուկային վառելիքի առաքման արարողությունը: Հերթական զբոսաշրջային սեզոնին ընդառաջ Լավրովն ու Չավուշօղլուն կքննարկեն նաեւ Թուրքիայում ռուսաստանցիների համալիր անվտանգության ապահովման հարցերը:
21:29
20:22
19:23
19:03
18:50
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58