Արևմտյան երկրները կշարունակեն աննախադեպ պատժամիջոցների ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ Մոսկվան չի փոխել իր քաղաքական կուրսը։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր կուրսը, մենք կապահովենք, որ աննախադեպ պատժամիջոցները և արտահանման վերահսկողության ճնշումը շարունակվեն», - ասել է նա։
Բլինկենն ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե Կիևը, իր կարծիքով, կկարողանա՞ վերադարձնել Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող տարածքները։
«Նման որոշումները պետք է Ուկրաինան կայացնի: Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատու է երկիրը ղեկավարելու համար»,- ասել է պետքարտուղարը՝ հավելելով, որ պետության ղեկավարը պետք է հաշվի առնի նաև Ուկրաինայի քաղաքացիների շահերը։
Բլինկենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները բազմաթիվ այլ երկրների հետ պարտավորվել է աջակցել Ուկրաինային՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը:
«Մնում է տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- շեշտել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։
Միաժամանակ նա նշել է, որ Կիևի գործընկերները մի քանի նպատակներ ունեն
«Դրանցից մեկն այն է, որ մեր ուժերի սահմաններում ամեն ինչ անենք, որպեսզի օգնենք Ուկրաինային շարունակել տարածքների ետ գրավումը»,- ասել է Բլինկենը։
«Երկրորդը, Կիևին պետք է աջակցել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իր կարողությունները զարգացնելու հարցում», - եզրափակել է պետքարտուղարը։
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02