Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության Գլխավոր համաժողովում կազմակերպության կառավարման խորհրդի նոր անդամների ընտրության ժամանակ իրենց թեկնածությունը ներկայացրած առաջատար երկրների՝ Նիդերլանդների, Կիպրոսի և Սլովենիայի լիազոր մարմինների ներկայացուցիչների շարքում Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընտրվել է կառավարման խորհրդի անդամ:
Կադաստրի կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի՝ Եվրոգեոգրաֆիքս կազմակերպության կառավարման խորհրդի անդամ ընտրվելը նշանակալի իրադարձություն է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2007 թվականից Հայաստանը անդամակցում է Եվրոգեոգրաֆիքսին, և սա առաջին դեպքն է, երբ ի թիվս կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների, Կադաստրի կոմիտեի ղեկավարը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է նման հեղինակավոր կազմակերպության խորհրդի կազմում:
Կառավարման խորհրդի անդամներն ընտրվում են յուրաքանչյուր Գլխավոր համաժողովին` երկու տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել:
Կառավարման խորհուրդը պատասխանատու է կազմակերպության ընդհանուր կառավարման համար, այն կազմված է նախագահից, ով նախագահում է կազմակերպությունը և առնվազն վեց անդամնից, ովքեր լիիրավ անդամների ներկայացուցիչներ են:
Կառավարման խորհուրդն առաջարկում է կազմակերպության տարեկան բյուջեն, որը ներկայացնում է ընդհանուր ժողովի հաստատմանը գանձապետի միջոցով՝ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի համաձայն: Կառավարման խորհրդի անդամը մասնակցում է կազմակերպության կողմից հրավիրված հանդիպումներին, օժտված է որոշումների կայացման իրավունքով:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56