ՀՀ քննչական կոմիտեն սկսում է կրթադաստիարակչական, հաղորդակցային և հանրային իրազեկման նոր ծրագիր, որի շրջանակներում Կոմիտեի քննիչները դասընթացներ են վարելու հանրապետությունում գործող հանրակրթական միջին (8-9-րդ դասարան) և ավագ (10-12-րդ դասարան) ուսումնական հաստատություններում
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ստորագրել է «Դասը վարում է քննիչը» խորագրով դասընթացների առարկայական ծրագիրը և դասընթացավարներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին հրամանը, որով փաստացի մեկնարկում է նշված նախաձեռնությունը։ Հրամանով սահմանվել են քննիչների կողմից վարվելիք դասընթացի թեմատիկ շրջանակը, անցկացման կարգը, դասընթացավարներին ներկայացվող հիմնական պահանջները։
Ծրագիրն ուղղված է մատաղ սերնդի իրավագիտակցության բարձրացմանը, օրինապաշտ վարքագծի խրախուսմանը, հանցածին հակումների իրավական հետևանքների բացատրմանը։ Հիմնական խնդիրներից է դեռահասների և երիտասարդների ներգրավման կամ թիրախավորման տեսանկյունից առավել ռիսկային հանցատեսակների դրսևորման եղանակների, դրանք ծնող պատճառների և կատարմանը նպաստող պայմանների պարզ և մատչելի իրազեկումը։
Մասնավորապես, դասընթացների հիմնական թեմաներն են լինելու հափշտակության տեսակները, հրազենի, պայթուցիկ նյութերի և սարքերի, փամփուշտների ապօրինի շրջանառությունը, սառը զենք կրելը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, խուլիգանությունը և դրա հատկանիշները, քրեական ենթամշակույթը և դրա դեմ պայքարը, անչափահասին հանցանքի կատարման մեջ ներգրավելը, երեխաների թրաֆիքինգը, կոռուպցիան և դրա հասարակական վտանգավորությունը, ընտանեկան բռնությունը և դրանից պաշտպանության միջոցները, կիբեռհանցագործությունները, պարտադիր զինվորական կամ զորահավաքային զորակոչից խուսափելը և այլն։AD•INTENT.AI
Քննիչները աշակերտներին կիրազեկեն ՀՀ-ում իրավապահ, արդարադատություն իրականացնող մարմինների գործառույթների, առանձնահատկությունների մասին։
Նախատեսվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի յուրաքանչյուր ստորաբաժանում ուսումնական տարվա ընթացքում պետք է ապահովի առնվազն 6 առարկայական թեմայի դասավանդում՝ ուսհաստատությունների վարչակազմերի հետ նախապես համաձայնեցնելով ժամանակացույցը և առարկայական ծրագիրը։ Դասընթացներն ընդգրկելու են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի ուսումնական հաստատությունները։ Դրանցում ներգրավվելու է նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար անձնակազմը։
Դասընթացավարների ընտրության հարցում նախապատվությունը տրվելու է փորձառություն, գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող, լսարանի հետ հաղորդակցվելու հմտություններ ունեցող աշխատակիցներին։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է ընդգծված հետևողականություն ցուցաբերել ծրագրի իրականացման հարցում։ «Դասընթացը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում հրամանով սահմանված պահանջների կատարումը հաշվի է առնվելու Կոմիտեի ստորաբաժանումների աշխատանքների կատարողականի գնահատման հարցում։
ՀՀ քննչական կոմիտե
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44