Պարենի համաշխարհային գները մարտին 20,5%-ով նվազել են մեկ տարի առաջվա առավելակետային ցուցանիշների համեմատությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները բերվում են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից տարածված Պարենային գների ինդեքսում, որը հետևում է հիմնական պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխություններին:
Ինչպես նշում է ՊԳԿ-ն, 2023 թ.-ի մարտին ինդեքսը շարունակել է նվազել 12-րդ ամիսն անընդմեջ՝ միջինը կազմելով 126,9 կետ, ինչը 2,1 %-ով ավելի ցածր է, քան նախորդ ամսին, և 20,5 %-ով ավելի ցածր 2022 թ.-ի մարտ ամսվա առավելակետային մակարդակից։
«Այս նվազմանը նպաստում են լայնածավալ մատակարարումները, ներմուծման պահանջարկի կրճատումը և Սևծովյան հացահատիկային նախաձեռնության երկարաձգումը», - պարզաբանվում է հայտարարության մեջ:
Մասնավորապես, հացահատիկի գների ինդեքսը փետրվարի համեմատ նվազել է 5,6 %-ով, ընդ որում՝ ցորենի համաշխարհային գները նվազել են 7,1 %-ով, ինչը պայմանավորված է Ավստրալիայում արտադրության բարձր մակարդակով, Եվրամիությունում ցանքի պայմանների բարելավմամբ, ՌԴ-ից մատակարարումների մեծ ծավալներով և Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից շարունակվող արտահանումներով:
Եգիպտացորենի համաշխարհային գները նվազել են 4,6 %-ով՝ մասամբ Բրազիլիայում ռեկորդային բերքի ակնկալիքների պատճառով, մինչդեռ բրնձի գներն ընկել են 3,2 %-ով՝ հիմնական արտահանող երկրներում, ներառյալ՝ Հնդկաստանում, Վիետնամում և Թաիլանդում շարունակվող կամ առաջիկա բերքահավաքի պատճառով:
Բուսական յուղի գների ինդեքսը միջինը 3 %-ով ավելի ցածր է նախորդ ամսվա համեմատ և 47,7%-ով ավելի ցածր, քան 2022 թ.-ի մարտին, քանի որ համաշխարհային մեծ պաշարները և ներմուծման համաշխարհային քիչ պահանջարկը հանգեցրել են սոյայի, ռապսի և արևածաղկի ձեթերի գնանշումների նվազման:
Մինչդեռ շաքարի գների ինդեքսն աճել է մինչև 2016 թ.-ի հոկտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակը՝ փետրվարի համեմատ աճելով 1,5%-ով: Սրա պատճառ են դարձել Հնդկաստանում, Թաիլանդում և Չինաստանում շաքարի արտադրության հեռանկարների վատթարացման շուրջ մտահոգությունները:
Մսի գների ինդեքսը փոքր-ինչ աճել է (0,5%-ով):
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:05 05.08.25
13:34 05.08.25
12:25 06.08.25
15:09 06.08.25
11:17 06.08.25
14:27 06.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03