Կցանկանայի, որ տղամարդիկ պահպանեն ու գնահատեն կանանց՝ հաշվի առնելով նրանց հատուկ փխրունությունն ու, միաժամանակ, ոգու ամրությունը, և ուրախության ու երջանկության ավելի շատ առիթներ պարգևեն՝ ոչ միայն տոնական օրերին ծաղիկներ նվիրելով, այլև նրանց նկատմամբ ամենօրյա հարգանքով ու երախտագիտությամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ապրիլի 7-ի կապակցությամբ։ «Մայրությունը, համոզված եմ, ամենամեծ երջանկությունն է և կնոջ համար ամենակարևոր դերը: Մենք՝ տղամարդիկս, երբեք չենք հասկանա, թե ինչ է զգում ապագա մայրը, երբ կյանք է տալիս իր երեխային: Հնարավոր չէ պատկերացնել ցավի այն աստիճանը, որ մայրն զգում է զավակին կորցնելիս: Ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ ապագայում մայրերը չսգան պատերազմների հետևանքով զոհված իրենց զավակների կորուստը: Հայաստանում կան անձինք, որոնք կարծում են, թե իբր հայ կանայք դժբախտ են: Դա այդպես չէ: Հայ կանայք իսկապես սիրված են, նրանք շատ լավ գիտեն ինչ են երջանկությունը և ընտանեկան արժեքները: Այլ բան է, որ մեր հասարակությունում կանանց դերը լիարժեք գնահատված չէ. նրանք շատ հաճախ լուռ առաջնորդներ են, որոնք իրենց փխրուն ուսերին հսկայական բեռ և մեծ պատասխանատվություն են կրում: Մենք ամեն օր տեսնում ենք, թե ինչպես են նրանք տղամարդկանց հետ հավասար աշխատում, անքուն գիշերներ անցկացնում օրորոցների մոտ, ընտանեկան տաքուկ մթնոլորտ ստեղծում իրենց ընտանիքներում, և որտեղ էլ լինենք, մենք գիտենք, որ մեզ միշտ սպասելու է մայրական ջերմ գիրկը: Ես հիշում եմ իմ տատիկին, որը 17 տարեկանում արդեն մայր է դարձել, 35 տարեկանում՝տատիկ, 53-ում՝ ծոռ ուներ, իսկ 87-ում՝ նախատատիկ էր: Նրա որդին բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց ինձ մշտապես զարմացնում էր այն, թե ինչպիսի հմտությամբ ու իմաստնությամբ է նա կարգավորում ընտանեկան բոլոր հարցերը՝ զգացնել չտալով այդ մասին և երբեք չբարձրացնելով ձայնը: Կցանկանայի, որ տղամարդիկ պահպանեն ու գնահատեն կանանց՝ հաշվի առնելով նրանց հատուկ փխրունությունն ու, միաժամանակ, ոգու ամրությունը, և ուրախության ու երջանկության ավելի շատ առիթներ պարգևեն՝ ոչ միայն տոնական օրերին ծաղիկներ նվիրելով, այլև նրանց նկատմամբ ամենօրյա հարգանքով ու երախտագիտությամբ»,- գրել է Վարդանյանը:
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03