«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Հայաստանում վաղուց է «ավանդույթ» դարձել, որ հրաժարական ներկայացրած պաշտոնյաները հաճախ նշանակվում են երկրի ղեկավարների (նախագահ կամ վարչապետ) խորհրդական: Սակայն այս նշանակումն ուշագրավ է այն առումով, որ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո քրեական վարույթ նախաձեռնվեց քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ՝ այնպիսի գործերով, որոնք առնչվում էին հենց Սարգսյանի պաշտոնավարման շրջանին:
Մասնավորաբար, մեղադրանքներ են առաջադրվել ՔՊ անդամ, Երևանի քաղաքապետարանի՝ կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանին, Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ էր դիմում գրել և ազատվել աշխատանքից: Ինչ վերաբերում է Սարգսյանին, ապա այս նշանակմամբ հնարավոր է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է մեսիջ հղել, որ նա «թաթախված» չէ այս ամենի մեջ, և խոսքը «համակարգային կոռուպցիայի» մասին չէ:
Նշենք, որ վերջերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ պետական մարմինների մոտ կասկած է հարուցել չինական «Ժոնգ տոնգ» (Jhong Tong) ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև ավտոբուսների ձեռք բերման ընթացքը: Ըստ ԶԼՄ-ների, որոշակի շրջանակներում կան տեղեկություններ, որ Միացյալ Էմիրություններում բացված օֆշորային ընկերության հաշիվների վրա «Ժոնգ տոնգի» կողմից կատարվել են «անհասկանալի» փոխանցումներ. դրանք ձևակերպվել են որպես ծառայությունների մատուցում կամ նմանատիպ այլ գործարքներ: Խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է: Թերթերից մեկը նաև գրել էր, թե «չի բացառվում, որ այս գործի շրջանակները էլի ընդլայնվեն՝ հասնելով միչև Հրաչյա Սարգսյան»:
Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, Սարգսյանը անցած տարի նոյեմբերին անակնկալ այց է կատարել ԱՄԷ: Թե ինչ նպատակով է եղել այդ այցը, որքանով է կապված եղել քաղաքապետի բուն գործառույթների հետ, պարզ չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:25
18:02
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03