Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) վերջին զեկույցը նույնպես նվիրված է ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի արտահոսքին, ավելի ճիշտ՝ դրան ռուս քարոզիչների և Z-բլոգերների արձագանքին։
Համաձայն ISW-ի զեկույցի, պատերազմի կողմնակիցները տագնապով են արձագանքել արտահոսքին, ինչը ցույց է տալիս ռուսական տեղեկատվական տարածքում պահպանվող վախը ուկրաինական ծրագրված հակահարձակման վերաբերյալ:
Մի շարք ազդեցիկ ռուս զինվորական բլոգերներ փաստաթղթերը կեղծ են անվանել եւ անմիջապես կենտրոնացել են այն վարկածի վրա, որ դրանք ապատեղեկատվություն են՝ ռուսական ռազմական հրամանատարությանը շփոթեցնելու համար:
Նրանցից մեկն ասել է, որ գաղտնազերծված փաստաթղթերը կարող են լինել Ուկրաինայի ավելի մեծ ապատեղեկատվական արշավի մի մասը՝ ընդառաջ հակահարձակմանը: Մեկ ուրիշը հիշեցրել է անսպասելի հարձակումից առաջ կեղծ տեղեկություններ տարածելու պատմական նախադեպերAD•INTENT.AI
Այսպիսով, եզրակացնում են ISW-ի փորձագետները, արտահոսքի մասին New York Times-ի հոդվածը ցույց է տվել ռուսական տեղեկատվական տարածքում լարվածության մասշտաբը։ Հրապարակված փաստաթղթերի արձագանքը հուշում է, որ պատերազմի մասին գրող բլոգերներն ավելի ու ավելի են վերանայում ուկրաինական հակահարձակման վերաբերյալ սեփական գնահատականների և ենթադրությունների հիմնավորվածությունը և, ընդհանրապես, ուկրաինացի զինվորականների գործողությունները կանխատեսելու իրենց կարողությունը։
21:28
21:26
21:12
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44