Շաբաթ օրը Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանությունը հայտարարել է, որ իշխանությունները տեսախցիկներ են տեղադրում հասարակական վայրերում և փողոցներում՝ բացահայտելու և պատժելու հիջաբ չկրող կանանց: Այս քայլով նրանք նպատակ ունեն զսպել ավանդական հագուստի կանոնները խախտելու դեպքերը: Այս մասին գրել է Reuters գործակալությունը
«Հայտնաբերվելուց հետո օրինախախտները կստանան «նախազգուշացնող հաղորդագրություն»», ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Սեպտեմբերին Իրանի բարոյականության ոստիկանությունում կալանքի տակ եղած 22-ամյա քուրդ կնոջ մահից հետո օր օրի ավելանում է կանանց թիվը, որոնք հրաժարվում են հիջաբից:
Հիշեցնենք, որ 22-ամյա Մահսա Ամինին ձերբակալվել էր հիջաբի կրելու կանոնը խախտելու համար։
Այդուհանդերձ, ձերբակալվելու վտանգի ներքո էլ հիջաբի կանոնները խախտող կանայք քիչ չեն իսլամական երկրի առևտրի կենտրոններում, ռեստորաններում, խանութներում և փողոցներում: «Ըմբոստ» կանանց տեսանյութերը հեղեղել են սոցիալական ցանցերը:
Իրանի ոստիկանության այսօրվա հայտարարության մեջ կոչ էր արվել հասարակական վայրերի սեփականատերերին իրենց հերթին լրջորեն հետևել հասարակական նորմերի պահպանմանը: Բացի այդ, Իրանի ոստիկանությունը հորդորել է հանրությանը ընդդիմանալ հիջաբ չկրող կանանց:
Համաձայն Իրանի իսլամական շարիաթի օրենքի, որը սահմանվել է 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո, կանայք պարտավոր են ծածկել իրենց մազերը և կրել երկար, լայն հագուստ՝ կազմվածքը քողարկելու համար:
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33