Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը ցույց են տալիս, թե որքան խորն է ԱՄՆ-ին հաջողվել ներթափանցել ռուսական անվտանգության և հետախուզական ծառայություններ, գրում է New York Times-ը, որը վերլուծել է ցանց արտահոսած նյութերը։
Դրանցից բխում է, որ ԱՄՆ-ն տեղեկատվություն է ստանում ռուսական գրեթե բոլոր հետախուզական ծառայություններից։ Օրինակ՝ «Հույժ գաղտնի» գրառմամբ փաստաթղթերից մեկում քննարկվում են Ռուսաստանի գլխավոր շտաբի պլանները՝ հակազդելու տանկերին, որոնք ՆԱՏՕ-ի երկրները մատակարարել են Ուկրաինային։
Նյութերից հետևում է նաև, որ ԱՄՆ հետախուզական ծառայությունները իրական ժամանակում նախազգուշացրել են ուկրաինական իշխանություններին ռուսական հարվածների ժամկետի և նույնիսկ այդ հարձակումների կոնկրետ թիրախների մասին և այդպիսով Ուկրաինային պաշտպանական միջոցներ ձեռնարկելու հնարավորություն են տվել
Հետախուզական զեկույցները նաև ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգները հետեւում է Ուկրաինայի բարձրագույն ռազմական և քաղաքական ղեկավարությանը: Սա արտացոլում է Ուկրաինայի ռազմավարության հստակ պատկերացում կազմելու Վաշինգտոնի փորձերը:
«Այս նյութերը հաստատում են հետախուզության պաշտոնյաների երկար ժամանակ հնչեցրած այն միտքը, որ ԱՄՆ-ն ավելի հստակ պատկերացում ունի ռուսական ռազմական գործողությունների, քան ուկրաինական պլանների մասին»,- գրում է NYT-ը։
Արտահոսքը կարող է իրական վնաս հասցնել Ուկրաինայի ռազմական ջանքերին, եթե դա օգնի Մոսկվային փակել տեղեկատվության աղբյուրները: Դա արդեն իսկ բարդացրել է հարաբերությունները դաշնակից երկրների հետ և կասկածներ է առաջացրել Ամերիկայի՝ գաղտնիքները պահելու ունակության վերաբերյալ, նշում է թերթը։
Թեև դաշնակից երկրների պաշտոնյաները հազիվ թե զարմանան հետեւելու մասին հաղորդագրություններից, նման նյութերի հրապարակումը միշտ խոչընդոտում է հարաբերությունները հիմնական գործընկերների հետ, ինչպիսին է Հարավային Կորեան, որի օգնությունն անհրաժեշտ է Ուկրաինային զենք մատակարարելու համար, գրում է BBC-ն:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01