ABC News/Ipsos-ի նոր հարցման տվյալներով, ամերիկացիների մեծամասնությունը (53%)-ը կարծում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես մեղադրվում է քրեական հանցագործության մեջ և դիտավորյալ ինչ-որ հակաօրինական բան է կատարել։
Եվս 11%-ը կարծում է, որ նա գործել է օրենքի շրջանակից դուրս, բայց ոչ դիտավորյալ։ Եվ միայն 20%-ն է կարծում, որ Թրամփը ոչ մի վատ բան չի արել, իսկ 16%-ը հայտարարել է որ չգիտի։
ԱՄՆ նախկին նախագահի դեմ երեքշաբթի առաջադրված մեղադրանքների շրջանակում Մանհեթենի դատախազները պնդում են, որ Թրամփը մասնակցել է 2016 թ․ նախագահական ընտրարշավի ընթացքում հաղթելու իր հնարավորությունը մեծացնելու սխեմային՝ իր ընտրարշավը պաշտպանելու համար այլ անձանց կողմից դրամական վճարումների միջոցով, իսկ հետո «քանիցս և խարդախորեն կեղծել է Նյու-Յորքի գործնական փաստաթղթերը», որպեսզի թաքցնի այդ հանցավոր արարքը։
Մեղադրական եզրակացությանը կցված 34 կետով «փաստերի շարադրանքում» պնդում է արվում, որ Թրամփն այս սխեման քննարկել է՝ գտնվելով Օվալաձև աշխատասենյակում, և ողջ տարվա ընթացքում, լինելով իր պաշտոնին, իր փաստաբանին փոխհատուցում է վճարել։
Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի բոլոր 34 կետերով և երկար ժամանակ հերքում էր ցանկացած իրավախախտում։
Դեմոկրատները հիմնականում համոզված են Թրամփի մեղավորության հարցում․ 87%-ը պնդում է, որ դիտավորյալ ինչ-որ ապօրինի բան է արել, և անկախների մեծամասնությունը (57%)-ը համաձայն է դրան։
Հարկ է նշել, որ ԱՄՆ նախկին նախագահն օգտվում է իր կողմնակիցների սովորականից ավելի թույլ աջակցությամբ․ միայն հանրապետականների մեծամասնությունն (45%) է կարծում, որ Թրամփը ոչ մի վատ բան չի արել, իսկ կուսակցության մյուս անդամները բաժանվել են նրանց, ով կարծում է, որ նա դիտավորյալ է ապօրինի ինչ-որ բան արել (19%), նա սխալ է եղել, բայց դիտավորություն չի եղել (18%) կամ նրանց, ովքեր պարզապես չգիտեն (17%)։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում է 136 տարվա ազատազրկում Trump Organization ընկերության ֆինանսական հաշվետվության առաջին կարգի կեղծարարության մեղադրանքի 34 կետով։
Միաժամանակ իրական պատժաժամկետն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի քիչ կլինի, եթե Սպիտակ տան նախկին ղեկավարին մեղավոր ճանաչեն մի մասով կամ բոլոր մեղադրանքներով, վերապահում են արել լրագրողները։
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02