Ազգային ժողովում երկու օր է քննարկվում է կառավարության կողմից ներկայացված ծրագիրը: Ինչ խոսք, կարծիքները հակասական են: Խորհրդարանի ընդդիմադիր ճամբարից հնչում են տարատեսակ քննադատություններ ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ:
ՕԵԿ խմբակցության պատգամավորների ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ գործադիրի ներկայացրած ծրագրում ներառված են կետեր, որոնք եղել են նաև նախորդ կառավարությունների ծրագրերում: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մասնավորապես, մտահոգություն էր հայտնել, թե գործադիրը նախորդ կառավարությունների նման ծրագրում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Դժվար է կոնկրետ ասել, թե ՕԵԿ-ականների համար 33 էջանոց փաստաթղթում ինչու՞ է հենց այս փաստն ուշադրություն գրավել կամ ի՞նչ առեղծվածային բան են տեսնում նրանք կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական ուղղություններում ներառելու մեջ, այնուամենայնիվ կարելի է մի քանի նկատառում անել կապված այս երևույթի հետ:
Նախ և առաջ անտրամաբանական է այն մոտեցումը, ըստ որի, եթե շատերը փորձել են քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ, ապա նոր կառավարությունը չպետք է դա ներառի ծրագրում: Միևնույն ժամանակ Օրինաց երկրի պատգամավորները դժգոհություն էին հայտնել, որ կառավարությունը չի հորդորդել, որ օֆշորներից պետության փողերը հետ վերադարձնեն: Երբ կոռուպցիայի դեմ պայքարը ՕԵԿ-ը համարում է դեկորատիվ ատրիբուտ և այդ ամենի ֆոնին բարձրաձայնում է օֆշորների մասին, չե՞ք կարծում, որ այդտեղ կտրվում է տրամաբանական կապը այս երկու հայտարարությունների մեջ: Կոալիցիայից դուրս գալու տարիներից ի վեր ՕԵԿ-ը խոսել է կոռուպցիոն երևույթի մասին, հետաքրքիր է այդ ի՞նչն է այսօր զարմացնում, երբ խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Կարծում եմ, որ առաջին հայացքից անտրամաբանական թվացող ՕԵԿ-ի հայտարարությունները որոշ չափով ունեն բացատրություն: Առաջիկայում 2017 թվականին ընտրություններն են, որի ժամանակ տեղի է ունենալու քաղաքական եզրափակիչ մարաթոնյան մրցավազքը: Ու հենց այս տրամաբանության շրջանակներում են այսօր խորհրդարանի քաղաքական ուժերը կառուցում իրենց ելույթների հիմնական թեզերը: Այո, ընտրություններից առաջ կուսակցությունների ակտիվությունը խիստ տրամաբանական գործընթաց է, սակայն դրանք չպետք է հիմնված լինեն դեմագոգիայի վրա:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55