2023 թ․ ամռանը Microsoft-ը կդադարեցնի իր օպերացիոն համակարգի ամենահայտնի տարբերակներից մեկի՝ Windows 10 21H2-ի աջակցությունը։ Օգտատերերին խորհուրդ է տրվում կա՛մ անցնել Windows 10-ի ավելի թարմ տարբերակների, կա՛մ Windows 11-ի։ Ինչպես տեղեկացնում է Neowin կայքը, 2023 թ․ հունիսի 13-ից 21H2-ի Windows 10 Home, Pro, Pro Education և Pro for Workstations տարբերակները այլևս չեն ստանա պաշտոնական թարմացումներ, ինչպես նաև անվտանգության թարմացումներ, որոնք պաշտպանում են ընթացիկ կիբեռսպառնալիքներից։ Այս տարբերակների վերջին թարմացումը կթողարկվի հունիսի սկզբին: Microsoft-ն այս համակարգերի օգտատերերին կոչ է անում թարմացնել դրանք՝ անցնելով կա՛մ Windows 10-ի, կա՛մ Windows 11-ի նոր տարբերակներին, որպեսզի չարագործների հնարավոր զոհ չդառնան։ Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան այն մասին, թե այսօր քանի մարդ է օգտվում 21H2 տարբերակից, սակայն հայտնի է, որ Windows 10-ը հաճախորդների շրջանում ամենապահանջված օպերացիոն համակարգն է․ PC համակարգիչների տերերի 73,5%-ն օգտագործում է հենց այս տարբերակը։ Միևնույն ժամանակ 2023 թ. մարտի դրությամբ Windows 11-ի մասնաբաժինը գերազանցել է 20%-ը։
23:27
23:08
17:19
17:02
16:44
16:28
16:10
15:28
15:12
14:45
14:24
14:07
12:55
12:33
12:18
12:09
11:24
11:09
10:45
10:29
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47