Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը նոր մահապարտ անօդաչու թռչող սարք են մշակել, որը կարող է խոցել թիրախները՝ անցնելով 450 կմ տարածություն:
Tasnim-ի հետ զրույցում ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի Հետազոտությունների և ինքնաբավության ջիհադ կազմակերպության ղեկավար, գեներալ Ալի Քուհեստանին ասել է, որ հաջողությամբ փորձարկվել է նոր ԱԹՍ-ն, որը ստացել է «Me’raj-532» անվանումը:
Գեներալի խոսքով՝ հայրենական արտադրության մահապարտ ԱԹՍ-ն հագեցած է մխոցային շարժիչով և կարող է անցնել 450 կիլոմետր հեռավորություն` միակողմանի առաքելությամբ։
Անօդաչուն կարող է մեկնարկել մեքենայից, կարող է բարձրանալ մինչև 3600 մետր և օդում մնալ մինչև 3 ժամ: Քուհեստանին հավելել է, որ ԱԹՍ-ն կարող է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները 50 կիլոգրամ կշռող մարտագլխիկով։
Գեներալ Քուհեստանին նաև հայտնել է, որ «Me’raj-532»-ը կարող է հեշտությամբ և արագ հավաքվել և պատրաստվել թռիչքի՝ դառնալով արագ արձագանքման հարմար տարբերակ։
Ըստ պաշտոնյայի՝ ծրագրվում է գործի դնել նոր մարտական, ուսումնական և մահապարտ ԱԹՍ-ներ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր առաքելությունների համար:
11:33
10:33
10:33
09:26
09:15
09:02
20:17
19:45
19:21
19:04
15:45
15:33
15:24
15:03
14:44
14:29
14:13
13:43
13:36
13:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45