«Աշխատողները, որոնք մասնակցում են վարժական հավաքներին ստանում են դրամական ապահովում, միանգամից ասեմ՝ սա աշխատավարձ չէ, ստանում են այն գումարը, որը կարող է լինի ցածր, քան իրենց ամական աշխատավարձը»,-խորհրդարնում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ ելույթ ունենալով «Վարժական հավաքների մասին» օրենքում փոփոխություներ կատարելու մասին օրինագծի և կից փաթեթի քննարկման ժամանակ:
Օրինագծով սահմանվում է, որ այսուհետ հավաքները լինելու են 25 օրով, որի ընթաքում մասնակիցը վճարվելու է, բայց եթե այդ գումարը քիչ եղավ հավաքին մասնակցողի հիմնական աշխատավարձից, ապա մնացած մասը վճարելու է գործատուն, իսկ եթե հավաքները մեկ ամսից ավել լինեն, ապա պետական մարմինները կվճարեն այդ տարբերությունը, իսկ մասնավորի դեպքում թողնվել է վերջիններիս հայեցողությանը::
«Գործատուն պարտավոր է վճարել այդ տարբերությունը՝ անկախ նրանից պետական է, թե՝ մասնավոր։ Բայց նախագիծը հում է, քանի որ աշխատանքային օրվա աշխատավարձը և օրացույցային օրվա համար վճարվող գումարը իրար հետ համադրելի չեն»,-ասաց պատգամավորը։
Նա հայտարարեց, որ հարցը պետք է հստակեցվի, որպեսզի հետագայում իրավակիրառ խնդիրներ չառաջանան։
«Մյուսը՝ երեսուն օրվա սահմանափակումը այստեղ պետական-մասնավոր հատվածի աշխատողների համար խտրական մոտեցում է և չի բխում կարգավորման հիմնական նպատակից, սա անիմաստ սահմանափակում է: Մենք գործատուի վրա բեռ ենք դնում, այսինքն այդ բեռը դրվում է մասնավոր հատվածի գործատուի վրա: Ինչ է նշանակում՝ բեռ ենք դնում, բայց եթե հավաքը երեսուն օրից ավել կտևի՝ թող գործատուն որոշի կվճարի, թե՝ ոչ։ Այն աշխատողը, որը մինչև երեսուն օր է գնում, ավելի լավ պայմաններում է, քան, օրինակ, երկու ամիս գնացողը, որը մի ամիսը կստանա աշխատավարձի տարբերությունը, մյուսը չի ստանա»,-հայտարարեց պատգամավորը։
Նա առաջարկեց նախագծից հանել այդ կետը և հավասարեցնել պետական և մասնավոր աշխատողներին տրվող արտոնությունը։
11:05
10:28
10:03
00:00
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03