Սյունիքի մարզի Տեղ գյուղում ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ կայունացում ունենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 13-ին, Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա հայտնեց, որ մյուս վիրավոր զինծառայողների մոտ նույնպես կա որոշակի դրական տեղաշարժ: «Մնացածի առումով եւս կա դրական տեղաշարժ: Ովքեր որ գտնվում են Սիսիանում, բավարար է վիճակը, որեւէ խնդիր չունենք»,- ասաց նախարարը: Հիշեցնենք, որ Տեղ համայնքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվել է 4 զինծառայող, վիրավորում ստացել՝ վեցը: Վիրավորում ստացած զինծառայողներից երեքի վիճակը բավարար է, մյուս երեքինը՝ միջին ծանրության, ծանր եւ ծայրահեղ։ Վիրավորներից չորսը Երեւանում են, մյուս երկուսը՝ Սիսանում։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորը պայմանագրային զինծառայող է։ Վիրավորում ստացածների մեջ է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02