Ապրիլի 13-ին, ժամը 11:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Գուրման» պանդոկի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են երկու ավտոմեքենա. կա արգելափակված քաղաքացի: ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է որ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Կյուրեղյան» պանդոկի մոտակայքում, բախվել են «ZIL» (վարորդ՝ Ս. Մ.) և «Isuzu» (վարորդ՝ Ա. Հ.) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները: Դեպքի վայրով անցնող ազատ հերթափոխում գտնվող փրկարարները դուրս են բերել «Isuzu» մակնիշի բեռնատարի ուղևոր՝ Ս. Բ.-ին (ծնված 2004 թ.). տուժածը հոսպիտալացվել է «Իզմիրլյան» ԲԿ: Փրկարարները փակել են «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14