Շվեյցարական բանկերը սկսել են զգուշացնել ռուսաստանցի հաճախորդներին։ Եթե նրանք հարկեր են վճարում ռուսական բյուջեին, ապա մի շարք բանկեր հայտարարել են, որ կփակեն նրանց հաշիվները։ Այս մասին ՌԲԿ-ին ասել են ռուսաստանցի հաճախորդների հետ աշխատող երկու փաստաբաններ Շվեյցարիայից, ինչպես նաեւ աղբյուրն այդ երկրի բանկային հատվածում։ Իրավիճակն սկսվել է մոտ մեկ ամիս առաջ UBS-ի եւ Сredit Suisse-ի հաճախորդների հետ կապված, ՌԲԿ-ին ասել է Շվեյցարիայի LEOLEX իրավաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Ռոման Կուդինովը.
«Մեր իրավաբանական գրասնեյակ է դիմել տասը մարդ, որոնց առայժմ ոչ պաշտոնապես զանգահարել են բանկերի աշխատակցները՝ զգուշացնելով, որ եթե նրանք շարունակեն մնալ Ռուսաստանում գտնվող ընկերությունների սեփականատերեր եւ հարկեր վճարեն, ապա բանկը ստիպված կլինի փակել նրանց հաշիվները, բայց պաշտոնական գործողություններ դրանից հետո չեն եղել։ Բանկերի գործողություններն առայժմ կրում են ընտրովի, այլ ոչ թե զանգվածային բնույթ»։ Նրա խոսքով՝ բանկերն այս որոշումը բացատրում են նրանով, որ այդ հաճախորդները հարկեր են վճարում պետությանը, որն ապակայունացնում է իրավիճակն Ուկրաինայում։ Շվեյցարացի եւս մեկ փաստաբան ՌԲԿ-ին ասել է, որ իր հաճախորդներն արդեն բախվել են հաշիվների փակման ռուսական բյուջե հարկեր վճարելու պատճառով։ Նման նախազգուշացմամբ նամակներ իր որոշ հաճախորդների կարող է ուղարկել UBS բանկը, ՌԲԿ-ին ասել է աղբյուրը Շվեյցարիայի բանկային հատվածում։ Այն մասին, որ տեղի բանկերը սկսել են փակել այն հաճախորդների հաշիվները, որոնք հարկեր են վճարում Ռուսաստանում, ավելի վաղ տեղեկացրել էր «Беспощадный пиарщик» թելեգրամ-ալիքը։ Կուդինովի կարծիքով՝ բանկերն, ավելի շուտ, ստիպված են դիմել նման քայլի նրանց վրա շվեյցարական իշխանությունների, խորհրդարանական կուսակցությունների եւ Շվեյցարիայի էկոնոմիկայի պետական քարտուղարության (SECO) ճնշման պատճառով, որոնք նորից սկսել են խոսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կատարման վերահսկողությունը խստացնելու մասին։ «Այս գործողությունները մեր գրասենյակը գնահատում է որպես անօրինական եւ նախատեսում է բողոքարկել դրանք, հենց որ մեր հաճախորդները պաշտոնական գրավոր ծանուցումներ ստանան»,- ընդգծել է Կուդինովը։
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
13:13
12:52
12:34
12:16
12:04
11:48
11:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58