Ամերիկյան հետախուզությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ բանակցություններն այս տարի քիչ հավանական է համարել, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով արտահոսքի հետեւանքով համացանցում հայտնված գաղտնի փաստաթղթերը: «Հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները 2023 թվականին քիչ հավանական են բոլոր դիտարկվող սցենարներով», - ասվում է փաստաթղթերից մեկում: Նշվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության հետախուզական վարչության մասնագետները կարծում են, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կշարունակվեն 2024 թվականին։ Ըստ հրատարակության՝ ամերիկյան հետախուզության կարծիքով 2023 թվականին հակամարտության երկու կողմերը ձեռնպահ կմնան հրադադարի համար բանակցային սեղանի շուրջ նստելու փորձերից։ Ապրիլի 7-ին հայտնի դարձավ ուկրաինական հակամարտության վերաբերյալ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին։ Նյութերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայի զինված ուժերի վիճակի եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի՝ ուկրաինական բանակի հզորացման ծրագրերի մասին։ Դրանից հետո հաղորդվեց, որ գաղտնի տվյալների արտահոսքից հետո Կիեւը կասկածի տակ է դրել իր նպատակներին Վաշինգտոնի աջակցությունը։
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
13:13
12:52
12:34
12:16
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58