Կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքող ցուցարարները աղբամաններից բարիկադ են կանգնեցրել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մուտքի մոտ՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ տասներկուերորդ համազգային բողոքի ակցիայի օրը, հինգշաբթի հաղորդում է BFMTV-ն։ Հեռուստաընկերության ներկայացրած լուսանկարներից եւ տեսանյութերից երեւում է, որ խորհրդի շենք տանող փոքրիկ փողոցում ցուցարարները մոտ 40 պլաստիկ բաքերից կույտ են ստեղծել։ Նրանք նաեւ սեւ պաստառ են ամրացրել ճանապարհի երթեւեկելի մասի երկայնքով՝ «Բարեփոխումը աղբարկղ» եւ «Սահմանադրական գրաքննություն» գրություններով։ Մի քանի ցուցարարներ ծխագլաններով բարձրացել են բաքերի վրա՝ վանկարկելով կարգախոսներ։ Իրավապահներն այս կադրերում չեն երեւում։ Հինգշաբթի Ֆրանսիայում տեղի է ունենում տասներկուերորդ համազգային բողոքի ակցիան՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների օրինագծի։ Իշխանությունների տվյալներով՝ ցույցերին կարող է մասնակցել 600 հազար մարդ։ Ապրիլի 14-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պետք է հայտարարի իր որոշումը՝ երկրի գործող օրենսդրության նորմերին օրինագծի համապատասխանության մասին։ Եթե այն հաստատվի, ապա օրենքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
20:22
19:23
19:03
18:50
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58