Հասարակություն Հայաստանն այսօր լավ դիվանագիտական հարաբերություններ չունի ոչ մի գերտերության հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով հարաբերությունները փչացրել ենք թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի, եւ նույնիսկ ԵՄ-ի հետ: «Մի օր ասում ենք՝ խաղաղության համաձայնագրի ռուսական մոդելն ենք նախընտրում, մի օր ասում ենք՝ եվրոպական: Այդ երկրների ղեկավարներն ամեն բան հասկանում են և ծաղրանքով են վերաբերվում մեր պետության ոչ պրոֆեսիոնալ կառավարիչներին»,- ընդգծեց նա: Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝ այսօրվա աշխարհաքաղաքական լարված իրավիճակում եթե Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ զորավարժություններից, ապա պետք է հրաժարվի նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում զորավարժություններից: «Դա է բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը: Նախկինում՝ հարաբերականորեն խաղաղ դարաշրջանում, երբ մենք փորձում էինք հավասարակշռված արտաքին քաղաքականություն իրականացնել, Հայաստանը մասնակցում էր տարբեր զորավարժությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի, բայց այս փուլում, մանավանդ եթե մենք հրաժարվում ենք մասնակցել ՀԱՊԿ զորավարժություններին, ապա պետք է համաչափ նույն մոտեցումը լիներ նաև ՆԱՏՕ-ի հետ կապված»: Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր՝ Մոսկվան պարզաբանում է խնդրել Երեւանից՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության հետ կապված։ Հարցին, թե ինչպես է գնահատում Ադրբեջանի հետ համակեցության բանաձեւ գտնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, Երվանդ Թարվերդյանը պատասխանեց. «Հավերժ թշնամիներ չեն լինում, բայց այստեղ կարևոր է, որ Ադրբեջանն էլ ցանկանա մեզ հետ հաշտ ապրել, ոչ թե իրենց մանկապարտեզներում ու դպրոցներում ատելություն սերմանեն հայերի նկատմամբ։ Խաղաղություն կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե այդ խաղաղությունը երկու պետությունների շահերից է բխում, եւ եթե բանակցող բոլոր կողմերի համար էլ բանակցության արդյունքն ընդունելի է: Այդ դեպքում ընտրված բանաձեւը երկարաժամկետ է: Սակայն եթե այսօր պարտադրված համաձայնագիր լինի, ապա վաղը երկրի հաջորդ ղեկավարը մտածելու է՝ ինչպես այդ համաձայնագրի մինուսները կարգավորել հենց ռազմական ճանապարհով: Այսինքն Հայաստանի հաջորդ ղեկավարը ձգտելու է երկիրը հզորացնել և արդարությունը վերականգնել ռազմական ճանապարհով, քանի որ այս տարածաշրջանում այլ կերպ ոչինչ չի լինում»:
20:22
19:23
19:03
18:50
18:06
17:47
16:58
16:45
16:32
16:14
15:59
15:46
15:33
15:14
14:48
14:32
14:06
13:36
13:28
13:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:26
09:18
09:46
09:34
09:15
09:02
09:45
09:32
09:14
09:01
09:36
09:55
09:36
09:14
09:01
09:55
09:37
09:25
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:15
09:02
09:56
09:42
09:28
09:16
09:02
09:53
09:36
09:28
09:16
09:02
09:58
09:44
09:36
09:25
09:16
09:02
09:36
09:28
09:14
09:02
09:53
09:36
09:27
09:02
09:58