Գերմանիայում իշխող կոալիցիայի կուսակցությունները պայմանավորվել են մարիխուանայի մասնակի օրինականացման շուրջ։ Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (ԳՍԴԿ) առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը եւ «կանաչների» կուսակցությունից գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրը ներկայացրել են երկու օրինագծերի նախագծեր, որոնցով մարիխուանա պահելը օրինական է։ Միաժամանակ, նախընտրական խոստումներին հակառակ, հատուկ խանութներում մարիխուանայի ազատ վաճառք չի թույլատրվի։
Օրինագծերով նախատեսվում է թույլատրել մինչեւ 25 գ մարիխուանայի պահպանումը անձնական օգտագործման համար, ինչպես նաեւ տնային պայմաններում մինչեւ երեք թուփ աճեցնելը։
Այս պահին ցանկացած քանակությամբ մարիխուանա պահելը իրավախախտում է՝ ի տարբերություն սպառման, որը ապաքրեականացված է։ Բացի այդ, Գերմանիայում պետք է հայտնվեն մարիխուանայի սիրահարների ակումբներ, որոնց թույլ կտան բույսեր աճեցնել եւ բաժանել իրենց անդամներին (ակումբի անդամների թիվը պետք է սահմանափակվի 500 հոգով)։
Միաժամանակ Լաուտերբախը եւ Օզդեմիրը խոստովանել են, որ իշխանությունները մարիխուանայի ազատ վաճառքը թույլատրելու հնարավորություն չեն տեսնում։ Առաջին օրինագիծը Բունդեսթագի քննարկմանը կներկայացվի ապրիլին։ Ընդդիմադիր պահպանողական ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի ներկայացուցիչներն արդեն քննադատել են կոալիցիայի ծրագրերը։ Բունդեսթագի պատգամավոր եւ Քրիստոնեա-դեմոկրատական միության առողջապահական հարցերով փորձագետ Տինո Զորգեն ասել է, որ կոալիցիան պատրաստվում է օրինականացնել թմրանյութը, որի վտանգի մասին զգուշացնում են հոգեբաններն դեռահասների հետ աշխատող ու բժիշկները։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02