Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլեւ բարձրացնել ճակատագրի եւ պատմության կողմից մեր առջեւ դրված ծանրությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիային՝ Հայաստանին առաջնությունը հյուրընկալելու հնարավորություն ընձեռելու համար՝ ընդգծելով, որ նման առաջնության երկիրը սպասել է շուրջ 40 տարի: «1980-ականներին այս մարզահամերգային հոյակերտ համալիրը կառուցվում էր եվրոպական եւ համաշխարհային մրցաշարեր հյուրընկալելու սպասումով: Ցավոք, ահա այսպիսի երկար ժամանակ տեւեց մինչեւ Եվրոպայի առաջնությունները հյուրընկալվեցին Հայաստանում: Սա չափազանց խորհրդանշական պահ է, որովհետեւ այս առաջնությունն տեղի է ունենում ինքնիշխան, անկախ հանրապետության հովանու եւ դրոշի ներքո: Ուզում եմ հավատալ, որ այսօրվա խորհուրդը խորն է, եւ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը խորհրդանշում է, որ մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը պատրաստ է ոչ միայն առեւերեսվել, ոչ միայն պահել, ոչ միայն հաղթահարել, այլեւ բարձրացնել ճակատագրի եւ պատմության կողմից մեր առջեւ դրված ծանրությունները»,- ասաց Փաշինյանը:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55