«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություն կատարել «Պետական գույքի կառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքներում: «Հանրային ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերով սահմանված դեպքերում հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հանձնված նվերները դառնում են պետական կամ համայնքային սեփականություն: Մասնավորաբար, եթե նվերներն իրենց արժողությամբ գերազանցում են վաթսուն հազար դրամը, ապա դրանք համարվում են պետական կամ համայնքային սեփականություն:
Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պարտավոր են սահմանված կարգով դրանք հանձնել պետությանը կամ համայնքին: Գործող օրենսդրությունը, սակայն, պետական կամ համայնքային սեփականություն դարձած նվերների տնօրինման հետ կապված առանձնահատուկ կարգավորումներ չի նախատեսում և սահմանափակվում է միայն սահմանելով, որ օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքը տնօրինվում է «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով կամ տեղական ինքնակառավարման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նույն հոդվածի 9-րդ մասի հիմքով պետության կամ համայնքի սեփականություն դարձող գույքի տնօրինման առնչությամբ առկա չէ նաև այս կարգավորումը:
Այս համատեքստում չեն բացառվում իրավիճակներ, երբ պետությունը կամ համայնքը, դառնալով գույքի սեփականատեր, չօգտագործի իրեն անցած գույքը և չիրականացնի դրա օտարմանն ուղղված որևէ գործողություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության համապատասխան մարմինն այդ գույքն օտարելու կամ որևէ կոնկրետ եղանակով կամ կոնկրետ ժամկետում օտարելու պարտականություն չունի: Մյուս կողմից` այդ գույքերը հաճախ իրենց նպատակային նշանակությամբ ու բնույթով այնպիսինն են, որ օբյեկտիվորեն չեն կարող օգտագործվել պետական կառավարման կամ համայնքային իշխանության մարմինների կողմից՝ իրենց լիազորությունների իրականացման համար: Հենց այս պատճառով անհրաժեշտ է սահմանել նշված խումբ նվերների հետագա օտարման պահանջ՝ կարգավորելով նաև օտարման եղանակները, հատուցմամբ օտարման դեպքում օտարման արդյունքում ստացված դրամական միջոցների տնօրինման կարգը:
Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողի կողմից ստացված և պետական կամ համայնքային սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով նշված գույքերը հրապարակային սակարկություններով իրացնելու կամ դրանք նվիրաբերության եղանակով օտարելու վերաբերյալ կարգավորումներ: Առաջարկվում է նաև սահմանել, որ նշված գույքն իր նպատակային նշանակությունից ելնելով նվիրաբերելու հնարավորության դեպքում այն նվիրաբերվում է բարեգործություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, իսկ այն հրապարակային սակարկություններով իրացնելու արդյունքում ստացված հասույթն ուղղվում է ՀՀ պետական բյուջե՝ «Բարեգործության մասին» օրենքով սահմանված կարգով ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից իրականացվող բարեգործությանը դրամական աջակցության ապահովման նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56