«Փաստ» օրաթերթը գրում է. «2023-ի ապրիլի 1-ից Հայաստանը անցում է կատարել ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին: Կար կարծիք, որ այս նոր համակարգը առավել ձեռնտու է լինելու կարգապահ վարորդներին, իրենց մեղքով վթար չունեցածներին: Ավելին, ԿԲ նախագահը նշել էր, թե «ազատականացման արդյունքում քաղաքացիները ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»: Անցել է արդեն երկու շաբաթ, և ի՞նչ ունենք արդյունքում: Արդյունքում վարորդների մեծ մասը, հատկապես մայրաքաղաքում, պարզել է, որ իր ապահովագրավճարը կտրուկ թանկացել է:
Ընդ որում, խոսքը նրանց մասին է նաև, որոնք ԿԲ նախագահի նշած՝ «իրենց վարքագծի» առումով խնդիրներ չեն ունեցել: Օրինակ՝ մեզ դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ յոթ տարի նույն ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր է կնքել, ոչ մի լումա ընկերությունից չի ստացել (այսինքն՝ վթար չի ունեցել, կամ առնվազն իր մեղքով վթար չի ունեցել), բոնուս մալուս դասը 10-ից դարձել է 3, բայց հիմա հանկարծ պարզել է, որ իր ապահովագրավճարը միանգամից թանկացել է միջինը 12 հազար դրամով: Մեկ այլ քաղաքացի էլ նշում էր, որ գրեթե նույն վիճակում իր ապահովագրավճարը նույնպես բարձրացել է, ընդ որում՝ ամենաբարձր գին սահմանել է այն ապահովագրական ընկերությունը, որի հետ ինքը տարիներ շարունակ պայմանագիր է կնքել, սակայն վթար չի ունեցել:
Մեր ուսումնասիրությամբ պարզվեց նաև, որ տարբեր ապահովագրական ընկերությունների առաջարկները երբեմն իրարից տարբերվում են ընդհուպ 30-40 տոկոսով, ավելին՝ նույն ընկերության՝ նույն վարորդի համար սահմանած գինը նույնիսկ օրվա տարբեր ժամերի փոփոխվում է: Ստացվում է՝ ազատականացման պարագայում սակագների սահմանման չափանիշներն առաջին հերթին աշխատում են ի վնաս կարգապահ վարորդների: Առավել ևս, որ այս չափանիշներում ՃԵԿ տուգանքները ներառված չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56