Ապրիլի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Վահե Ղազարյանը, բարձր գնահատելով ձևավորված արդյունավետ համագործակցությունը, հատուկ շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ մշտապես ցուցաբերվող աջակցության համար, որը սկիզբ է առել դեռևս 1999 թ. հունիսի 10-ին Թբիլիսիում ստորագրված քառակողմ համաձայնագրի հիման վրա։ Ներքին գործերի նախարարը հատկապես առանձնացրել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի բաղադրիչներից մեկի՝ «Ոստիկանության բարեփոխումների» շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից։
Վահե Ղազարյանը ընդգծել է այն մեծածավալ աշխատանքները, որոնք մինչ այժմ իրականացվել են ծրագրի շրջանակներում, մասնավորապես՝ կրթական ծրագրերի արդիականացման, մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավման, ոստիկանական գործունեության մեջ կանանց ներգրավվածության ապահովման, թվային վերափոխման և այլ ուղղություններով: Նաթիա Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Վահե Ղազարյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը, ներկայացնելով սերտ համագործակցության շնորհիվ կյանքի կոչված ծրագրերը, հատուկ ընդգծել է ոստիկանության և փրկարար ծառայության ոլորտները։ Նա առանձնացրել է հատկապես պարեկային ծառայության ստեղծումը, ծառայությունում կանանց ներգրավվածության բարելավման, կրթական ոլորտի, ստորաբաժանումների աշխատանքի հաշվետվողականության և թափանցիկության բարձրացման ուղղությամբ աշխատանքները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նույնպես կարևորելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշել է հետագա ուղղությունների, ճանապարհային քարտեզի ձևավորման և շարունակական համագործակցության մասին։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև «Վերափոխելով Հայաստանի ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ տվյալների, մարդկանց և ճանապարհային քաղաքականությունների միավորմամբ» ծրագրի իրականացմանը: Ներքին գործերի նախարարը շնորհակալություն է հայտնել այն նախաձեռնելու համար, ինչի շրջանակներում առաջարկվող ծրագրային լուծումները հնարավորություն կտան համապատասխան տվյալների արդյունավետ հավաքագրման, մշակման և վերլուծության միջոցով հնարավորինս արագ և ճշգրիտ գնահատել առկա խնդիրները՝ բարձրացնելով ճանապարհային երթևեկության անվտանգությունը։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու արդյունավետ համագործակցությունը։
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56