Ապրիլի 13-ին Արմավիրի մարզպետարանում անցկացվել է «ՀԱԷԿ–ի միջուկային և ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող և տարհանման հանձնաժողովները, «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ն, Մեծամոր համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների գծով պատասխանատուն, Մայիսյան, Մրգաշատ, Նորավան և Արշալույս բնակավայրերի ներկայացուցիչները և այլ կառույցների պատասխանատու պաշտոնյաներ։ Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել շտաբային ուսումնավարժության մասնակիցների հմտություններն և ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտում բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում, կազմակերպությունների գործունեության կայունության բարձրացման ուղղությամբ պլանավորված և իրականացված միջոցառումների արդյունավետությունը, «ՀԱԷԿ-ի միջուկային և ճառագայթային վթարի դեպքում Արմավիրի մարզի բնակչության պաշտպանության» հավելվածի իրատեսությունը, ինչպես նաև ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորություններն ու փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակներում առաջադրված խնդիրների լուծման ժամանակ: Ուսումնավարժությունը մեկնարկել է ղեկավար կազմի ազդարարմամբ, ավարտվել արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ: Մասնակիցների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր, առաջարկվել են լուծման ուղիներ՝ նախորոշելով հետագայում անցկացվելիք ուսումնավարժանքներում դրանց ճշգրիտ և նպատակային կիրառումը։
11:55
11:36
11:22
10:48
10:35
10:13
09:44
09:22
22:21
21:15
21:04
20:45
20:20
17:47
17:32
17:13
16:53
16:36
16:19
16:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | ||||||
3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
31 |
09:52
09:36
09:28
09:14
09:01
09:55
09:36
09:27
09:15
09:02
09:42
09:27
09:16
09:02
09:52
09:36
09:28
09:15
09:02
09:52
09:36
09:26
09:15
09:02
09:56
09:44
09:35
09:14
09:02
09:56
09:46
09:37
09:28
09:13
09:01
09:58
09:44
09:36
09:26
09:13
09:02
09:56
09:42
09:28
09:14
09:33
09:16
09:02
09:44
09:27