Առաջիկա տասնամյակում աշխարհում կարող է նոր համավարակ տարածվել, որին պետք է պատրաստվել այժմ, գրել է Bloomberg գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ քանի որ վիրուսներն աշխարհում ավելի ու ավելի հաճախ են առաջանում, հավանականությունը, որ առաջիկա տասնամյակում կարող է համավարակ սկսվել, նույնքան մահաբեր, որքան COVID-19-ը, կազմում է 27,5 տոկոս։
Պարբերականի տվյալների համաձայն՝ դա կապված է միջազգային ուղեւորությունների թվի ավելացման, կլիմայի փոփոխության, ինչպես նաեւ բնակչության թվաքանակի աճի եւ կենդանածին հիվանդությունների սպառնալիքի հետ, ուստի մասնագետներն արդեն հիմա պատրաստվում են նոր պոտենցիալ գլոբալ սպառնալիքին։
Հոդվածի հեղինակները նշել են, որ H5N1 թռչնագրիպի արագ տարածումը մտավախություն է առաջացնում, չնայած այն առայժմ հայտնաբերվել է միայն մի քանի մարդու մոտ։ Թռչունների շրջանում հիվանդացության արագ տարածումը եւ կաթնասունների վարակման ավելի հաճախակիացած դեպքերը տագնապեցնում են գիտնականներին եւ տարբեր պետությունների ղեկավարներին։
Գործակալությունը եզրակացրել է, որ վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել, ինչը կարագացնի դրա տարածումը, ուստի անհանգստանալու առիթ կա։
Նշվել է, որ ռիսկի բարձր աստիճան ունեցող շատ պաթոգենների, օրինակ, մերձավորարեւելյան շնչառական համախտանիշի եւ Զիկա վիրուսի դեմ չկան պատվաստանյութեր եւ բուժման մեթոդներ, իսկ այդ վարակների դիտարկումները հազիվ թե օգնեն ժամանակին նկատելու նոր համավարակի սկիզբը, ուստի անհրաժեշտ է դրան պատրաստվելու միջոցներ ձեռնարկել։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02