Ապրիլի 15-ին Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում տեղի է ունեցել Արցախի գրողների միության արտահերթ համագումարը, որը նախագահում էր գրական ընտանիքի նահապետ, բանաստեղծ, գրականագետ Սոկրատ Խանյանը։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մինչ օրակարգային հարցերին քննարկումը ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախյան պատերազմներում նահատակված հայրենյաց պաշտպանների հիշատակին։ Գրական ընտանիքը լռության րոպեով հարգել է նաեւ վերջերս կյանքից հեռացած ԱԳՄ նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հիշատակը։ Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված էին Արցախի գրողների միության նախագահի, վարչության և վերստուգիչ հանձնաժողովի ընտրության հարցերը: ԳՄ նախագահի թեկնածուներ են առաջադրվել Կիմ Գաբրիելյանը եւ Նորեկ Գասպարյանը։ Փակ գաղտնի քվեարկությանը Կիմ Գաբրիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 19 պատվիրակ, իսկ 26-ը` Նորեկ Գասպարյանի օգտին, ով ընտրվել է Արցախի գրողների միության նախագահ: «Համատեղ ուժերով ամեն ինչ անելու ենք, որպեսզի Գրողների միության գրական քաղաքականությունը բավականին ընդգծված լինի և ինչքան հնարավոր է բարձրացնի գրողի հեղինակությունը»,- ասաց Նորեկ Գասպարյանը: Այնուհետեւ համագումարն ընտրել է վարչության նոր կազմ` բաղկացած 10 անդամից, ինչպես նաեւ վերստուգիչ հանձնաժողով:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44