ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը անձնական նամակով հայհոյել է իրեն ամոթանք տված լրագրող Տաթեւ Վիրաբյանին: NEWS.am-ի հետ զրույցում Տաթեւը պատմեց, որ իր մտերիմ մարդուն է հայհոյել պատգամավորը, ինչից հետո ինքը որոշել է ամոթանք տալ, եւ դրան նույնպես սեռական բնույթի հայհոյանքով է պատասխանել Աղազարյանը: «Ես փորձեցի կարգի հրավիրել նրան, սակայն նման լկտի պատասխան ստացա ԱԺ իշխող խմբակցության պատգամավորից: Ես ընդամենը գրել էի, որ տարիքով մարդ ես, ինչու ես նման ձեւ պատասխանում երիտասարդ աղջկան: Իմ համար դժվար էր իհարկե, որ հորս տարիքին մարդը նման ձեւ է պատասխանում, բայց որոշում եմ իմ ֆեյսբուքյան էջում դա տարածել»,-ասաց նա: Տաթեւ Վիրաբյանը ասաց, որ ինքը գրավոր դիմելու է ԱԺ էթիկայի հանձնաժողովին՝ քննության առնելու այս հարցը: Հիշեցնենք, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ հայտարարություն էր տարածել՝ ներողություն խնդրելով միջազգային հանրություինից՝ ադրբեջանական դրոշն այրելու կապակցությամբ։ Այս գրառումը առաջացրել էր ֆեյսբուքյան օգտարերերի դժգոհությունը։ Բազմաթիվ օգտաերեր մեկնաբանություններ են թողել Աղազարյանի գրառման տակ: Իսկ իրեն անձնական նամակով կշտամբած օգտատերերին որոշել է սեռական հայհոյանքներով պատասխանել: Սակայն քաղաքացիները հրապարակել են այդ պատասխանները սոցցանցում:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02