Սաուդյան Արաբիայի և Իրանի իշխանությունները խորհրդակցում ու համագործակցում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները վերաբացելու շուրջ։ Այս մասին իրանական IRNA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Պարսից ծոցի հարցերով գրասենյակի գլխավոր տնօրեն Ալիռեզա Էնայաթին։
Էնայաթին երկուշաբթի IRNA-ին ասել է, որ Իրանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի պատվիրակությանը։ Իրանցի պաշտոնյան հավելել է, որ սաուդցի դիվանագետներն այցելել են Թեհրան, ապա ուրբաթ մեկնել Մաշհադ՝ քաղաքում իրենց հյուպատոսությունը ստուգելու համար:
Էնայաթին ասել է, որ սաուդցի դիվանագետները պատրաստվում են վերադառնալ Էր Ռիադ, այնուհետև Սաուդյան Արաբիայի մեկ այլ պատվիրակություն կայցելի Իրան՝ քննարկելու Թեհրանում իրենց դեսպանատան և Մաշհադում հյուպատոսության վերաբացման հարցը։
Էնայաթին նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական կապերը վերականգնելու մասին արդեն հայտարարվել է, և հույս հայտնել, որ Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատունն ու հյուպատոսությունը կվերաբացվեն մինչև մայիսի 9-ը՝ 2-ամսյա վերջնաժամկետում։
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի և Իրանի դեսպանատների վերաբացման հնարավոր միաժամանակությանը՝ իրանցի բարձաստիճան դիվանագետն ասել է, որ դա տեխնիկական խնդիր է, որի շուրջ դեռևս որոշում չկա։
«Այնուամենայնիվ, մենք կարող ենք Սաուդյան Արաբիայի հետ կոնսենսուսի հասնել առաջիկա բանակցություններում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների միաժամանակյա վերաբացման շուրջ որոշում կայացնելու համար։ Սակայն դեսպանատներից յուրաքանչյուրը, որը պատրաստ է վերաբացվելուն մինչև երկամսյա ժամկետը, կարող է սկսել իր աշխատանքը»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Պարսից ծոցի հարցերով գրասենյակի գլխավոր տնօրենը։
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02