«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել,որում ասվում է․ «Լրացավ մեկ տարին, ինչ բռնել ենք պայքարի իրավական ուղին՝ համոզված լինելով դավաճանական խմբի ազգակործան գործունեության մեջ: Հույս ունեինք, որ ազգային պետության իրավական համակարգը և ուժային կառույցները հետևում են մեր պետության ստեղծման գաղափարներին ու արժեքներին: Եւ ինչի՞ արժանացանք մեկ տարվա ընթացքում՝ արհամարհանքի, անարգանքի, ստի և զրպարտանքի, բանսարկության, կեղծիքի, սրբությունների ոտնահարման, անտարբերության, բիրտ ուժի կիրառման, օրենքների բացարձակ ու կոպտագույն խախտման: Համակարգն ամբողջովին ծառայում է մեկ մարդու՝ նիկոլին: Բոլոր նրանք ովքեր ծառայում ու լուռ կատարում են ազգակործանի ապօրինի հրամանները, այսուհետ չեն խուսափելու պատասխանատվությունից: Ինչևէ, մեզ խփում են, մենք նորից կանգնում ենք. այս հողում մեր որդիներն են, նրանք մեզ ամեն անգամ նոր ուժով հանում են ոտքի: Սիրելի հայրենակիցներ, այսուհետ մեր պայքարը նոր թափ է ստանում: Լինելով մեկ տարի պայքարի մեջ, մենք համոզվեցինք, որ միայն քաղաքական պայքարով կարելի է փրկել անհուսալի վիճակում հայտնված Հայկական պետականությունը և Հայրենիքը: Մեզ հաջողվել է բազմաթիվ զրկանքների գնով փակ պահել Եռաբլուրը դավաճան իշխանությունների առջև: Մարտիրոոսված մեր տղաներին դավաճանած վերնախավը չի կարող խուսափել պատասխանատվությունից։ Վրեժխնդրություն ընդդեմ բոլոր նրանց, ովքեր հայրենիքը հասցրել են այս ողբերգական վիճակի: Բոլոր առողջ ուժերին, ովքեր չեն հանդուրժում այս դավաճանական իշխանությանը, հրավիրում ենք քննարկումների, որպեսզի միացյալ ուժերով հասնենք Տղերքին արժանի հայրենիք ունենալուն։ Միաժամանակ շարունակելու ենք բողոքի ակցիաները, որի մասին լրացուցչ կտեղեկացնենք հանրությանը: Պատրաստակամ ենք մասնակցել ազգային օրակարգով ցանկացած պայքարի: Փա՛ռք մեր տղաներին, միասի՛ն դեպի հաղթանակ»:
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56